f

Անկախ

Չնախատեսված հանգամանքներ, հետապնդում ու նախազգուշական կրակոց


Ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արզնի գյուղի և Աբովյան քաղաքի 28 ու 33 տարեկան երկու բնակիչ թմրամիջոց են պահում և իրացնում։

Ոստիկանությունից Անկախին հայտնում են, որ հուլիսի 25-ին քրեական հետախույզները կանգնեցրին աբովյանցու «ՈՒԱԶ»-ը, մոտեցան ու պարզաբանեցին, որ ձերբակալվում են թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով: Պահանջեցին իջնել ավտոմեքենայից: Եվ հենց այստեղ սկսվեց անկանխատեսելին: Վարորդը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, մեքենան վարեց հետընթաց, հարվածեց հետևում կանգնած «Ֆորդին», ապա դուրս գալով մայթ և իրական վտանգ ստեղծելով քաղաքացիների համար՝ դիմեց փախուստի։

Եվ ինչ դետեկտիվ` առանց հետապնդման: Ավտոմեքենան շուտով հայտնաբերվեց Նոր գյուղի 4-րդ փողոցում, բայց մեջը մարդ չկար: Ոստիկանները նկատեցին, որ վարորդը և ուղևորը ոտքով փախչում են դաշտերի միջով։ Նրանց հետևից վազելիս իրավապահները մի քանի անգամ էլ պահանջեցին կանգնել, բայց՝ ապարդյուն: Ի վերջո, օպերլիազորներից մեկը ատրճանակից նախազգուշական կրակոց արձակեց օդ, և միայն դրանից հետո Արզնի գյուղի բնակիչ, 28-ամյա տղամարդը կանգնեց: Ժամը 11.30-ն էր, երբ նա ձերբակալվեց, իսկ աբովյանցի վարորդը շարունակեց փախուստը։ Բայց այլևս ռիսկի դիմելու խնդիր չկար. հետապնդումը դադարեցվեց, իսկ Արզնիի բնակիչը տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին։

Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց թղթե փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով։

Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում աբովյանցին ևս հայտնաբերվեց Աբովյան-Արամուս ճանապարհին, ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին։

«ՈՒԱԶ-ը» տեղափոխել է պահպանվող հատուկ տարածք։

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ Ոստիկանություն Տեսանյութ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին