Կարծում եմ, բոլորը հիշում են Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի սկանդալային հայտարարությունները Շուշիի մասին, պնդումները, թե հայկական կողմը համաձայնել էր պատերազմը ավելի վաղ կանգնեցնել, բայց Ադրբեջանը նոր պայման էր առաջադրել, որ Շուշի պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները: Չեմ խոսի Շուշիի քաղաքական հանձնումը արադարացնելու համակարգային քայլերի մասին, փոխարենը տեղեկացնում եմ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չեն վերադառնալու, Շուշիում ադրբեջանցի բնակիչներ ընդհանրապես չեն լինելու, այն լինելու է զբոսաշրջային կենտրոն, քաղաք: