f

Անկախ

Սլավիկ Գալստյան․ «Յուրաքանչյուր ձեռքբերում հավատ և վստահություն է ներշնչում սեփական ուժերի նկատմամբ»


Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած ըմբշամարտի միջազգային մրցաշարում 67 կգ քաշային կարգում հունահռոմեականների պայքարում իրեն լավագույն կողմերով դրսևորեց Սլավիկ Գալստյանը։ Եզրափակչում՝ դիտարժան պայքարում, հայ մարզիկն առավելության  հասավ Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ՝ հաղթելով 8։1 հաշվով։
Անկախի հետ զրույցում Սլավիկը նշում է, որ այս մրցաշարը շատ կարևոր էր աշխարհի առաջնությունից առաջ ուժերի փորձարկման առումով։


-Շնորհավորում ենք Լեհաստանում ոսկե մեդալակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Ամեն մրցաշար կարևոր ու պատասխանատու է գլխավոր  ստուգատեսերից առաջ։ Ուստի մենք մարզումների ընթացքում նպատակային աշխատում ենք՝ մեզ լավագույն կերպ դրսևորելու համար։ Այս մրցաշարին ողջ թիմով շատ լավ նախապատրաստական շրջան էինք անցել։
Մարտական տրամադրված մեկնեցի Լեհաստան՝ մեդալ նվաճելու ակնկալիքով։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր ելույթների մասի ի՞նչ կասեք։
-Նշեմ, որ բոլոր քաշային կարգերում ուժեղ մարզիկներ էին հանդես գալիս, ինչը պայքարն ավելի դիտարժան ու լարված էր դարձնում։ Բոլորն էլ ձգտում էին լավ հանդես գալ աշխարհի առաջնությունից առաջ։ Ես կարողացա տրամադրվել  և հաղթել մրցակիցներիս։
Ամեն մի ձեռքբերում հավատ և վստահություն է ներշնչում սեփական ուժերի նկատմամբ։ Սկսում ես ջանք ու եռանդ չխանայել, որպեսզի նոր հաջողություն գրանցես։ Իսկ սպորտում հաջողության հասնելու համար հարկավոր է կամք, աշխատասիրություն և հավատ։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Սեպտեմբերի 10-19-ը Սերբիայում կայանալու է աշխարհի առաջնությունը՝ տարվա կարևորագույն ստուգատեսը։ Շուտով կլինեն ուսումնամարզական հավաքներ, և կսկսենք կրկին պատրաստվել։

միջազգային մրցաշար հունահռոմեական ըմբշամարտ Սպորտ Սլավիկ Գալստյան ոսկե մեդալ Հայաստան հարցազրույց խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին