f

Անկախ

Անհրաժեշտ է բանակը պաշտպանել կոռուպցիայից ու հանցագործություններից, ոչ թե ազատ խոսքից․ադրբեջանցի հետաքննող լրագրող Հադիջա Իսմայլովա


Ադրբեջանական իրավապահ համակարգը վերջին շրջանում լուրջ ճնշումներ է կիրառում բանակին վերաբերող քննադատական նյութեր հրապարակող լրատվամիջոցների և լրագրողական հանրույթի նկատմամբ՝ հայտարարելով, որ նման նյութերը վնասում են բանակի հեղինակությանը, արժեզրկում են 44-օրյա պատերազմի հաղթանակը և վիրավորում շահիդների հիշատակը:

Մեզ համար հետաքրքրական խնդիրների մասին է բարձրաձայնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ազատության World Press Freedom-2016 մրցանակի դափնեկիր ադրբեջանցի հետաքննող լրագրող Հադիջա Իսմայլովան Ադրբեջանի գլխավոր դատախազության գործողությունների դեմ հրապարակած նամակում, որ ներկայացնում եմ հատվածաբար.

Անհրաժեշտ է բանակը պաշտպանել կոռուպցիայից ու հանցագործություններից, ոչ թե ազատ խոսքից: Եթե դատախազության աշխատակիցները իրենց համար զբաղմունք չեն գտնում, հիշեցնենք գործերը, որոնք նրանք չեն հետաքննել.

1. Թող հետաքննեն, թե ո՞ւմ է վճարել 155 միլիոն դոլլար իսրայելական ընկերությունը Ադրբեջանին փողերի լվացումով զբաղվող ընկերության միջոցով զենք վաճառելուց հետո:

Նրանք հեռու չեն, Բաքվում են և Ադրբեջանի քաղաքացիներ են:

2. Թող պարզեն, թե ինչո՞ւ Ռոսօբորոնէքսպորտը միլիոնավոր դոլլարներ է փոխանցել փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի որդու հաշվին, ով վարում էր բանակցությունները Ադրբեջանին զենքի վաճառքի համաձայնագրի ստորագրումից հետո: Նրանք պետք է ստուգեն նաև վարկածը, որ այդ գումարները վճարվել են մեզ աննորակ զենքի մատակարարման վրա աչք փակելու դիմաց: Զենքի ցածր որակը՝ գնված Ռուսաստանից 2015-2016 թվականներին, լուրջ խնդիր էր բանակի համար:

3. Թող հետաքննեն, թե ինչպե՞ս Փոլադ Հաշիմովի կոորդինատները հասանելի դարձան թշնամուն:

4. Թող պարզեն, թե ինչո՞ւ որոշ զինվորական զորամասերում 44-օրյա պատերազմի ժամանակ եղել են կենդանի ուժի անբացատրելի կորուստներ: Ո՞վ է ընդունել սխալ որոշումներ, ուղարկել զինվորներին առաջ, իսկ հետո օգնություն չի ուղարկել: Ինչո՞ւ նրանք մինչև հիմա չեն ենթարկվել պատասխանատվության:

5. Թող պարզեն, թե ինչո՞ւ մեդալների ցուցակներից հանվել են բոլոր նրանց անունները, ովքեր առաջնագծում չեն եղել:

Հիմա մի քանի արձանագրումներ մեր կողմից:

Իսրայելական ընկերությունը Ադրբեջանին զենք է վաճառել փողերի լվացումով զբաղվող ընկերության միջոցով, գործի փաստական տվյալների մասին կան հրապարակումներ: Հայկական կողմն այստեղ անելիք ունի, միջազգային օրենսդրությունը նման իրական հնարավորություն տալիս է, անհասկանալի է անգործությունը:

Պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակն ունեցել է կենդանի ուժի չպատճառաբանված կորուստներ, որոնք հարցեր են առաջացնում Ադրբեջանում:

Պատերազմի ավարտից հետո Ալիևը պատերազմի մասնակցի մեդալով պարգևատրեց 82670 զինվորականների: Հադիջովայի դիտարկումը, որ մեդալների ցուցակներից հանվել են անմիջապես ռազմաճակատի գծում չգտնված զինվորականները, այս համատեքստում լրացուցիչ մեկնաբանություն կարիք չունի:

Փաստ է, որ այսպիսի ահռելի ռազմական ուժի դեմ հայկական կողմը մոբիլիզացրել էր բազմակի պակաս զինուժ: Փաստ է, որ անգամ այս հարաբերակցության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 6֊ին Զաքիր Հասանովի ղեկավարած գերատեսչության կողմից հրապարակված ամփոփագրի համաձայն 40 օրյա ռազմական գործողությունների արդյունքում որպես ազատագրված նշվում էր 2618 քառակուսի կիլոմետր տարածք՝ ընդհանուր "օկուպացված" համարվող տարածքի 21,7% , Ադրբեջանի ընդհանուր տարածքի մոտ 3%, այն էլ մասնակի։

Առաջարկում եմ քննարկել այս ամբողջ տեղեկատվությունը:

Հադիջա Իսմայլովա Ադրբեջան 44-օրյա պատերազմ Վարդան Բալյան ՖԲ Գրառում Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին