f

Անկախ

Հայաստանն իրական այլընտրանքներ չունի, և ինչպես էլ Ռուսաստանը կատարի իր գործառույթը, նրանից բացի, ոչ ոք դա չի անի. Ֆյոդոր Լուկյանով


«Россия в глобальной политике» հանդեսի գլխավոր խմբագիր, Արտաքին և պաշտպանության քաղաքականության խորհրդի (ԱՊՔԽ/СВОП) նախագահության նախագահ  Ֆյոդոր Լուկյանովը Новости-Армения գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում մեկնաբանել է Հարավային Կովկասի ընթացիկ տարածաշրջանային գործընթացները աշխարհաքաղաքական տեղաշարժերի համատեքստում և պատասխանել է մի շարք հարցերի, որոնք արծարծվում են Հայաստանում ռուս-թուրքական համագործակցության խորապատկերում:

Գործակալությունը, վկայակոչելով այն ձևավորված կարծիքը, որ առկա իրավիճակին հանգեցրել են Ուկրաինայի հետ հարաբերություններում Ռուսաստանի թույլ տված կոպիտ սխալները, հետաքրքրվում է, թե արդյոք նույն սխալները թույլ չեն տրվում Հայաստանի դեպքում, և արդյոք Հայաստանն էլ չի սկսի շարժվել հակառուսական ուղղությամբ:

Քաղաքագետի կարծիքով՝ այս առումով Հայաստանը բնավ աղերսներ չունի Ուկրաինայի հետ, ուստի դժվար է համեմատության եզրեր գտնել, քանի որ Ուկրաինան միանգամայն առանձնահատուկ տեղ է գրավում ռուսական քաղաքականության և աշխարհընկալման մեջ: Նա համամիտ է, այո, ուկրաինական քաղաքականությունը փաստացի եղել է չմտածված և ձախողված Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի՝ որպես պետության երևան գալուց ի վեր: Եվ խնդիրն ի սկզբանե եղել է այն իրողության անբավարար ընկալումը, որ Ուկրաինան առանձին հանրույթ է, որտեղ տեղի են ունենում սեփական գործընթացները:

«Ուշադրություն չէինք դարձնում, որ աստիճանաբար կերտվում է ազգային ինքնությունը, և դա օբյեկտիվորեն կերտվելու էր միայն հակառուսական հիմքի վրա: Ոչ այն պատճառով, որ նրանք ոխակալ են, այլ որովհետև պետություն կառուցել մի միջավայրում, որը սերտորեն կապված է այլ պետության հետ, կարելի է միայն սահմանազատվելով: Եվ դժվար է սահման գծել  հոգեկերտվածքի ու լեզվի տեսանկյունից, Ռուսաստանի հարավն էլ տարբերել Ուկրաինայի արևելքից: Դա ինչ-որ կերպ նշագծելու համար հստակ հակադրություններ էին պետք: Այդ իսկ պատճառով Ուկրաինայի ինքնության հիմքում դրվեց արևմտյան հատվածի հոգեբանությունը… Իսկ երբ զգաստացան, պարզվեց, որ այնտեղ արդեն ձևավորվել են այն «Հակառուսաստանի» հիմքերը, որի մասին նախագահ Պուտինը գրել է մի տարի առաջ իր ծրագրային հոդվածում: Երբ դա տեղի ունեցավ, բազմաթիվ հարցեր ծագեցին: Եվ ինչպես վարվել: Կա՛մ ընդունել, կա՛մ ասել «ոչ, մենք դա թույլ չենք տա»: Ընտրեցին երկրորդը»:

Քաղաքագետի համոզմամբ՝  եթե Ռուսաստանի և Ուկրաինայի խնդիրների արմատը հենց այն է, որ Ուկրաինային և ուկրաինացիներին պետք էր ստեղծել սեփական, Ռուսաստանից տարբեր ինքնություն և այն ապացուցել իրեն և բոլորին, ապա Հայաստանում նման խնդիրներ չեն եղել և երբեք չեն լինի, քանի որ կարիք չկա ապացուցելու, որ հայերը տարբերվում են ռուսներից: Նրանք բարեկամ, բայց միանգամայն տարբեր ազգեր են: Հայաստանում խնդիրները զուտ աշխարհաքաղաքականության  հարթությունում են: Եվ այս հարթությունում ուկրաինական խնդիրները շատ ավելին են՝ ահռելի քանակությամբ և ավելի սուր դրսևորումներով, քան Կովկասում:

Կա՞ արդյոք վտանգ, որ Հայաստանն էլ դառնա «Հակառուսաստան»:  

Քաղաքագետի կարծիքով՝ եթե նույնիսկ երևակայենք նման ծայրահեղ քիչ հավանական սցենար, ապա Հայաստանը՝ որպես «Հակառուսաստան», ինչպես  Վրաստանը կամ որևէ այլ փոքր երկիր, իհարկե անախորժ է, բայց ոչ գոյաբանական մարտահրավեր:

«Ուկրաինան, բացի ամեն ինչից, մեծ երկիր է՝ մեծ բնակչությամբ և գտնվում է շատ որոշակի և կարևոր տեղանքում: Այդ տարածքը բացահայտ հակառուսականի փոխակերպումը միանգամայն այլ ազդեցություն ունի»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է Հայաստանում հնչող այն տրտունջներին, թե Ռուսաստանը թերանում է անվտանգության ապահովման հարցում՝ կապված ղարաբաղյան հակամարտության և այլ հանգամանքների հետ, զրուցակիցը դրանց մի մասը հիմնավոր է համարում, մի մասը՝ ոչ:

«…Բայց ինչպես էլ Ռուսաստանը կատարի իր այդ գործառույթը, նրանից բացի, ոչ ոք դա չի անի: Մեր հարաբերություններն այդ ոլորտում կարող են տատանվել որոշակի դիապազոնում, բայց դրանից դուրս չեն գա: Որովհետև Հայաստանն իրական այլընտրանքներ չունի, և Ռուսաստանը հասկանում է, որ հեռանալու դեպքում այդ տարածությունը դատարկ չի մնա, կհամալրվի այն ուժերով, որոնք պարտադիր չէ՝ Ռուսաստանին թշնամական լինեն, բայց հաստատ այդ դիրքը կօգտագործեն ոչ մեր շահերի օգտին: Կարճ պատասխանը ձեր հարցին. Ոչ, չեմ կարծում, որ դեպքերի նման զարգացումը հնարավոր է»,- եզրափակում է Լուկյանովը:

Новости-Армения-ն հիշեցնում է, որ այնուամենայնիվ  Հայաստանում ոմանք կարծում են, որ Հայաստանի «հեռանալու» տարբերակներից մեկը մերձենալն է Թուրքիային: Մի շարք քաղաքագետների կարծիքով՝ այդ  գործընթացն իրականացվում է Ռուսաստանի գործոնը թուլացնելու նպատակով: Եվ եթե Թուրքիան կարող է Ադրբեջանի հարձակումից պաշտպանվելու երաշխավոր լինել, ուրեմն մեր ինչին են պետք, օրինակ, ռուսական բազաները:
Լուկյանովի կարծիքով՝ դա պարզապես ֆանտազիա է:

«Տեսականորեն կարելի է ցանկացած սխեմա գծել: Գործնականում ձեզ ինձնից ավելի ավելի տեսանելի է, թե պատրաստ է արդյոք հայ հասարակությունը վստահելու թուրքական երաշխիքներին ավելի, քան ռուսականներին: Եթե այո, ուրեմն ես սխալվում եմ, բայց ինձ չգիտես ինչու թվում է, որ դժվար է դա պատկերացնել՝ հաշվի առնելով ոչ միայն վաղեմի, այլև վերջին ժամանակների պատմությունը»:

Աշխարհում Հայաստան Ռուսաստան Ուկրաինա

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին