f

Անկախ

Արքայազն Չարլզի հիմնադրամը Ուսամա բեն Լադենի հարազատներից1 միլիոն ֆունտ ստեռլինգ է ստացել․ Times


Բրիտանական գահաժառանգ Ուելսի արքայազն Չարլզի բարեգործական հիմնադրամը 1 մլն ֆունտ (1,2 մլն դոլար) է ստացել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի հարազատներից։ Այս մասին հայտնում է The Times թերթը։ Գրում է Gazeta.ru-ն։

Հրատարակությունը նշում է, որ 2013 թվականին Չարլզը Լոնդոնի իր նստավայրում անձամբ հանդիպել է գործարար Բաքր բեն Լադենի հետ, ով գլխավորում էր Binladin խոշոր շինարարական կոնգլոմերատը։

Հրատարակությունն ընդգծում է, որ արքայազնի խորհրդականները նրան հորդորել են հրաժարվել Ուսամա բեն Լադենի խորթ եղբոր նվիրատվություններից, սակայն Եղիսաբեթ II թագուհու ավագ որդին անտեսել է այդ առաջարկությունները։

Արքայազն Չարլզի բարեգործական հիմնադրամի ղեկավար Յան Չեշիրը պնդում է, որ բեն Լադենի ընտանիքից նվիրատվություններ ստանալու համաձայնությունը լիովին հավանության է արժանացել կազմակերպության հինգ հոգաբարձուների կողմից։

Ավելի վաղ Պենտագոնի հետախուզության վարչության ղեկավար Սքոթ Բերիերը հայտարարել էր, որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամները կարող են մի քանի տարում  ամրապնդվել Աֆղանստանում և կրկին վտանգ ներկայացնել ԱՄՆ տարածքի համար։

Աշխարհում Մեծ Բրիտանիա արքայազն Չարլզ Ուսամա բեն Լադեն հարազատներ նվիրատվություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին