f

Անկախ

«Հորինված մեղադրանքներ են». Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքը լրացվել է. նա մեղադրվում է նաեւ ժանգոտ մետաղ հափշտակելու մեջ


Նախաքննական մարմինն Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին առաջադրված մեղադրանքը լրացնելու մասին որոշում է կայացրել, ինչը, սակայն, դատարանը մերժել է՝ հիմնավոր կասկածի շեմը չհաղթահարելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փիլոյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը։

Տիգրան Սարգսյանն ասաց, որ նախաքննական մարմինը որոշել է առաջադրված մեղադրանքին ավելացնել եւս մեկ դրվագ՝ ՀՀ ՔՕ 256-րդ հոդվածը (վստահված գույքը հափշտակելը):

Սարգսյանը նշեց, որ խոսքը 17 միլիոն դրամի ժանգոտ մետաղ հափշտակելու մասին է, որը, ըստ փաստաբանի՝ ապօրինի մեղադրանք է։

Այն, որ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք վերցնելու հոդվածով, փաստաբանը որակես հորինված մեղադրանք.

«Արթուր Օհանյանի կողմից Անդրանիկ Փիլոյանին որպես կաշառք ոսկու ձուլակտոր տալու մասին է խոսքը։ Նա իբրեւ աշխատանքի ընդունվելու համար դա կաշառք է տվել։ Փիլոյանի առանձնատնից ձուլակտոր են առգրավել։ Սակայն այդ ձուլակտորը եւ իբրեւ կաշառք վերցրած ձուլակտորը բացարձակ այլ են։

Իրենց առգրավված փաստաթղթի վրա գրված է՝ 12.04.2021 թվականին «BAXI»-ի համար Հրանտին տվեցի 800 հազար դրամ։ Այդ «BAXI»-ն գնել է Հրաչը, որը Փիլոյանի օգնականն էր, փաստաթղթերը կան, գնել է էժան գներով ու խաբել է իր ղեկավարին։ Եվ դա որոշում են, թե դա կաշառք է։ Անհայտ անձի կողմից անհայտ աշխատանքի անցնելու համար կաշառք են տվել Փիլոյանին։ 1600 դոլարն այն գումարն է, որը տվել է Փիլոյանն իր օգնականին՝ «BAXI» գնելու համար։ Նա դա գնել է էժան գներով, նա խոստովանում է, որ խաբել է»։

Դատարանը հուլիսի 28-ին Անդրանիկ Փիլոյանի կալանավորման ժամկետը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին որոշում է կայացրել, ինչը վրդովվեցրել է փաստաբան Սարգսյանին։

«Ես սա ասում եմ ոչ թե պաշտպան, այլ մարդ, որը պատերազմ է անցել Փիլոյանի հետ։ Ես իրեն դեռեւս Մարտակերտի կռիվներից եմ ճանաչում։ Նա անգամ 1 լիտր բենզինի կողքով էլ չի անցել։ Ասում եմ՝ պարոն Փիլոյան, բա որ հանկարծ գրավ առաջարկեն, ասում է՝ ուզում են 18 տարի թող դատեն, ես այդքան փող չունեմ, որ տամ ազատ արձակվեմ։ Թուրք սպանելու համար կարող էին Փիլոյանին դատապարտել. նա շատ թուրք է սպանել։ «Ազգային հերոսի» կոչումը զրոյացնում են, ասել, թե ժանգոտ երկաթ է գողացել…»։

Անդրադառնալով Փիլոյանին կալանքի տակ պահելու այն հիմքին, թե նա կարող է գործին խոչընդոտել, փաստաբանը պատմեց. «Երբ նրան մարտի 30-ին ձերբակալեցին եւ հաջորդ օրը կալանավորեցին, նա արձակուրդում էր գտնվում։ Ապրիլի 1-ին ինքը դիմում գրեց՝ իրեն պաշտոնից ազատելու համար։ Նա ասաց՝ վաղն ասելու են՝ նախարար է, կարող է գործի քննությանը խոչընդոտի, ազդեցություն ունենա»։

Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաեւ ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու եւ այլ չարաշահումների մեջ: Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը)։

Անդրանիկ Փիլոյան մեղադրանք Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին