f

Անկախ

Կարեն Ասմարյան. «Լողափնյա վոլեյբոլի տղաների թիմը պատրաստված է ու հեռանկարային»


Ամառային մրցաշրջանը, սովորության համաձայն, բավական ակտիվ և մրցումներով հագեցած է  լողափնյա վոլեյբոլի համար: Հայաստանի թիմերը հանդես են գալիս արտագնա մրցաշարերում՝ ողջունելի խաղ և դրական արդյունքներ գրանցելով:
Այսպես, վերջերս  լողափնյա վոլեյբոլի Մ20 տարեկան տղաների հավաքական թիմը՝ Խաչատուր Ասմարյան/Վահե Նազարյան,  Թուրքիայի Իզմիր քաղաքում մասնակցելով Եվրոպայի առաջնությանը, 2-ական հաղթանակ և պարտություն գրանցեց  բավական ուժեղ մրցակիցների պայքարում և միայն վիճակահանությամբ դուրս մնաց հիմնական փուլից:
Անկախի հետ զրույցում Հայաստաի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է տղաների ելույթները՝ միաժամանակ խոսելով  աղջիկների գրանցած հաջողությունների մասին:


-Պարոն Ասմարյան, Խաչատուր Ասմարյան/Վահե Նազարյան զույգի ցուցադրած խաղը ողջունելի է: Ինչպես էին պատրաստվել տղաները ԵԱ-ին:  
-Զույգը բավական պատրաստված և հեռանկարային է: Տղաներն այս տարի մասնակցել էին նաև մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Մարզչական խումբը Գրիգորի Ամբարյանի գլխավորությամբ  լավ աշխատանք էր տարել՝ նպատակային մարզումներ անցկացնելով: Նախապատրաստական փուլն անցել են Երևանում:  Մրցումներից 3 օր առաջ թիմը մեկնեց Վրաստան, որտեղ և սպարինգ հանդիպումներ անցակցրեց տեղի  թիմերի հետ: Եվ այնտեղից էլ  տղաները մեկնեցին Թուրքիա:


-2 հաղթանակ և նույնքան պարտություն. թիմի հետագա ճակատագիրը որոշվեց վիճակահանությամբ:
- Բավական մեծ ակնկալիքներ ունեինք: Տղաները լավ խաղ ցուցադրեցին պարզապես, այսպես կոչված «մարզական բախտն» այս անգամ նրանց կողմից չէր: Որակովորման փուլում 2 հաղթանակ տոնեցին (Շոտլանդիա, Կոսովո) և 2 պարտություն գրանցեցին (Ֆինլանդիա, Մոլդովա): Հիմնական փուլի ուղեգիր չնվաճեցին վիճակահանության պատճառով: Ֆինլանդիան դուրս եկավ հաջորդ փուլ. արդարության համար նշեմ, որ մեր թիմը Ֆինլանդիային էր պարտվել:
Մեր թիմը լավն է, հեռանկարային, անցյալ տարի տղաները զորակոչային  տարիքի էին, անձնագրերի հետ կապված խնդիրներ կային, չկարողացան մեկնել մրցումներին  և այս տարի ստիպված պայքարը սկսեցին որակավորման փուլից, որտեղ մրցակիցները շատ ուժեղ էին: 
Նշեմ, որ նամակ ենք ուղարկել Եվրոպայի միջազգային ֆեդերացիային և առաջարկ արել, որ թույլ տան խաղալու հիմնական փուլում: Արդեն պատասխան ենք ստացել, որ հաջորդ տարի հիմնական փուլում լինելու է ոչ թե 32 թիմ, այլ քանակն ավելացնելու են, քանի որ մասնակից երկրների թիվն ավելացել է: Սա ևս մեկ հնարավորություն է, որ մեր թիմերը ոչ թե 1 օրում 4 հանդիպում ացնակցնեն, հոգնեն, այլ 4-5 օր և ավելի ազատ, հանգիստ մասնակցեն խաղերին:


- Պարոն Ասմարյան, ուրախալի է, որ այս պահին միջազգային մրցաշարի է մասնակցում նաև  աղջիկների թիմը:
-Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում Հայաստանի լողափնյա վոլեյբոլի աղջիկների հավաքական թիմը՝ քույրեր Տոնոյան Միլենա/Տոնոյան Ելիզավետա, Սմբատ Գևորգյանի գլխավորությամբ  մասնակցում է «ԱՍԻԱՅԻ ԵՐԵԽԱՆԵՐ 2022» առաջնությանը: Զույգն առաջին հանդիպումում  ցավալի պարտություն կրեց 1:2 հաշվով Ռուսաստանի Հյուսիսային Ֆեդերալ շրջանի հավաքական թիմի կողմից: Ողջ դահլիճը երկրպագում էր մեր աղջիկներին, խաղին ներկա էր նաև ՀՀԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:
2-րդ խաղում աղջիկները հաղթեցին Ռուսաստանի Սախալինի շրջանի թիմին:  Տոնոյան քուրերի զույգը լավ խաղ է ցուցադրում: 
Այս մրցումներով սկսում ենք նաև  աղջիկների՝ լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցումներին մասնակցությունը, ինչը նոր մարտահրավեր հետագա աշխատանքների  համար:

լողափնյա վոլեյբոլ Սպորտ խմբագրի ընտրանի հարցազրույց Կարեն Ասմարյան Հայաստան

Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Ավելին
Ավելին