f

Անկախ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը բավականին ագրեսիվ դինամիկա ունի. Արա Ղազարյան


Սահմանադրական դատարանն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է Վենետիկի հանձնաժողով։ Բարձր դատարանն այն դրույթների առնչությամբ է դիմել եվրոպական կառույցին, որոնց խնդրահարույց լինելու մասին հայ իրավաբաններն ու փաստաբանները բարձրաձայնում էին ավելի քան 2 տարի։ Խոսքը դատարանում ապացույցի բեռի բաշխման, առանց դատավճռի անձի գույքի վրա կալանք դնելու եւ այլ դրույթների սահմանադրականության մասին է։

Այս օրենքի մասով 12 գործ այս պահին դատարանում է, եւս 200 գործով վարույթ է նախաձեռնվել:

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է՝ այս դրույթների հակասահմանադրականությունն այնքան ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանը կարող էր ինքնուրույն լուծել այդ հարցը, առանց Վենետիկի հանձնաժողովին դիմելու:

«Դատավարությունում ապացուցման բեռն ամբողջությամբ պատասխանողի՝ գույքի սեփականատիրոջ վրա է։ Նման մոտեցում մենք երբեք չենք ունեցել։ Մենք ունենք օրենք, որը շեղում է բոլոր կանոններից։ Այն որոշակիորեն բախվում է մարդու իրավունքների որոշ հայեցակարգերի հետ։ Քաղաքացիական դատավարությունում ապացուցման բեռն ամբողջությամբ դրվում է պատասխանողի վրա այնպիսի պայմաններում, երբ նրա դեմ դուրս է եկել պետությունը՝ իր օպերատիվ հետախուզական գործունեությամբ, կարողություններով, ինստիտուտներով, գործիքներով, Բանկային գաղտնիքով եւ այլն: Հերիք չէ այս ամբողջ ռեսուրսները մեկ անձի դեմ է, մեկ էլ ապացուցման բեռը նույնպես քաղաքացու վրա։ Արդյո՞ք չափազանց մեծ բեռ չէ քաղաքացու վրա, եթե ասում ենք՝ նա ունի իր գույքը պաշտպանելու իրավունքը։ Սահմանադրական դատարանը մոտավորապես այս հարցն է տվել Վենետիկի հանձնաժողովին։ Խոսքը միայն 22-րդ հոդվածի մասին չէ, ընդհանուր այս օրենքը միշտ բախվում է մարդու իրավունքների հայեցակարգերին։ Լավ է, որ գոնե Սահմանադրական դատարանն այս նախաձեռնությունն է ցուցաբերել, թեեւ ես կարծում եմ, որ առանց Վենետիկի հանձնաժողովի էլ այս հարցերին կարելի էր լուծում տալ»,- նշեց Արա Ղազարյանը։

Անդրադառնալով նախկինում արված իր այն հայտարարությանը, թե այս խնդիրն ընդհանուր առմամբ բարդանում է ու խճճվում, Ղազարյանը մանրամասնեց. «Այստեղ շատ են իրավական անորոշությունները։ Արդեն 12 գործ դատարանում է, այնտեղ գործերը դանդաղ են ընթանում, նաեւ դատավորներն ունեն մտահոգություններ հիմնականում անորոշ դրույթների առումով։ Վենետիկից ստացված պատասխանը դեռ պետք է մշակվի ՍԴ–ի կողմից, դեռ ՍԴ–ն պետք է որոշում կայացնի, հետո օրենսդիրը գուցե անհրաժեշտություն համարի օրենքը փոխել, արդյունքում կունենանք օրենսդրական նոր կարգավորումներ, որոնք անհրաժեշտ կլինեն կիրառել ընթացքի մեջ գտնվող գործերի նկատմամբ. սա ավելի է բարդացնում խնդիրը»։

Հարցին՝ արդյո՞ք այս գործերը պետք է կասեցվեն, փաստաբանն ասաց. «Ցանկալի է, որ կասեցվեն։ Պատկերացրեք դատախազի վիճակը, նա դատարանում վիճարկում է մի բան, որն արդեն կասկածի տակ է Սահմանադրական դատարանի կողմից։ Այս օրենքն էապես շեղվում է իրավական այն ողջ մշակույթից, որը մինչեւ հիմա ունեցել ենք։ Այն բավականին ագրեսիվ դինամիկա ունի»։

Անդրադառնալով միջազգային պրակտիկային՝ Արա Ղազարյանը նշեց, որ միջազգային փորձը նույնպես լավ վիճակում չէ. «Այն նույնպես հակասական է։ Մի կողմից մարդու իրավունքների հայեցակարգերը անընդհատ խնդիրներ են արձանագրում այս օրենքի կիրառության հետ, մյուս կողմից հանցավորության շրջանակներն այնքան շատ են աճել, որ նման օրենքներն անհրաժեշտ են։ Որպես կանոն նման օրենքները կիրառվում են Քրեական դատավարության կարգով»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արա Ղազարյան Ապօրինի ծագման գույքի բռնագանձում ՀՀ ՍԴ Վենետիկի հանձնաժողով Հայաստան

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին