Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) հայտարարել են, որ աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 570 միլիոնը։ Գրում է Russian.rt.com-ը։
Այս մասին նշված է կազմակերպության կայքում։
Նշվում է, որ աշխարհում մեկ օրում արձանագրվել է COVID-19-ի 1 019 583 դեպք, իսկ այս հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 6 384 128-ի։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը միջազգային հանրությանը կոչ էր արել պատրաստվել կորոնավիրուսի նոր տարբերակների ի հայտ գալուն՝ կապված ամբողջ աշխարհում դեպքերի թվի աճի հետ։