f

Անկախ

ԳՇ նախկին պետը նշել է, թե ինչին պետք է ուշադրություն դարձնի Հայաստանը Հնդկաստանից զենք գնելիս


Առաջին անգամը չէ, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական ռազմական տեխնիկայի նկատմամբ։ 2020 թվականին երկիրը 40 միլիոն դոլարի գործարք կնքեց Հնդկաստանի հետ չորս SWATHI ռադարների մատակարարման համար։ Այդ պահից ի վեր Հայաստանի պաշտպանական կարիքները երկրաչափական աճ են գրանցել:

«Ղարաբաղի պատերազմը մեզ ստիպեց վերանայել մեր պաշտպանության կարիքները»,-ասում է հայ պաշտոնյան, որը խնդրել է չհրապարակել իր անունը:

«Հնդկաստանը Ռուսաստանի զենքի ամենամեծ գնորդն է։ Հիմա ի՞նչ է ստացվում․ Հայաստանը ՝ շրջանցելով իր դաշնակից Ռուսաստանին, զենք է գնում Հնդկաստանից»,-NEWS-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ Մոսկվան Չինաստանից գնեց Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ «Եթե Հնդկաստանն ունի զենք, որն ավելի լավն է, քան ՆԱՏՕ-ինը կամ ռուսականը, եւ այն համապատասխանում է պահանջվող պարամետրերին, ապա ինչո՞ւ չգնել այն, եթե փող ունես: Հիմա դա կոմերցիա է»,-ընդգծեց նա։

Այս ֆոնին Տեր-Գրիգորյանցն ուշագրավ համարեց այն փաստը, որ Ադրբեջանը հրթիռներ է գնել ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսից, որոնցով Բաքուն ոչնչացրել է Ղարաբաղի մանկապարտեզները։ «Հայաստանի կողմից ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռների նույն գնումը դեռեւս 44-օրյա պատերազմից առաջ ի սկզբանե կասկածելի էր, եւ ռազմական գործողությունների ընթացքում օդ չբարձրացվեց։ Պետք է մտածել, թե ինչ գնել եւ ինչու: Եթե Երեւանը մտածում է Հնդկաստանից անօդաչու թռչող սարք գնելու մասին, ապա այո, սա այլ հարց է»,-հայտարարեց գեներալը։

Նա ասաց, որ Ռուսաստանն էլ ունի շատ լավ, հզոր անօդաչու սարքեր, պարզապես դրանք դեռ այնքան գովազդված չեն, որքան իրենց արտասահմանյան գործընկերներինը։ Ինչ վերաբերում է Հնդկաստանի հետ համագործակցությանը, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետը հիշեցրեց այն օգնությունը, որ Ադրբեջանին միշտ ցուցաբերել է միջուկային զենք ունեցող մահմեդական աշխարհի միակ երկիրը եւ Հնդկաստանի ավանդական հակառակորդը` Պակիստանը։  

Հայաստան Նորատ Տեր-Գրիգորյանց

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին