f

Անկախ

Փաստորեն, Փաշինյանի իշխանության անվտանգության հարցերով զբաղվում է Ադրբեջանի հետախուզությունը. Ղազինյան


Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը խոստովանել է, որ իրենք «վճռականորեն կկանխեն Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ արվող գործողությունները»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

Նա նաեւ նշել է. ,Փաստորեն Նիկոլ Փաշինյանի իշխանության անվտանգության հարցերով զբաղվում է Ադրբեջանի հետախուզությունը, որի համար գերխնդիր է Հայաստանում թույլ չտալ իշխանափոխություն, վճռականորեն կանխել «ռևանշիստների» գործողությունները:

Ամենակարևոր հարցը հետևյալն է. ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմների միջոցով է կանխվում «ռևանշիստների» գործողությունները:

Հայաստանի ընդդիմադիրների դեմ կիրառվում են ռեպրեսիվ մեթոդներ. ոստիկանական բիրտ ուժ, ձերբակալություններ, կալանքներ, բայց դրանք ձևական առումով իրագործվում են ՀՀ ոստիկանների, քննիչների, դատախազների ու դատավորների կողմից:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի համար թշնամի համարվող պետության հետախուզության ղեկավարը իրեն իրավունք է վերապահում հայտարարել, որ պատրաստ են «վճռականորեն կանխել ընդդիմադիր ռևանշիստների» գործողությունները, ապա դա նշանակում է, որ Հայաստանից նրան տվել են այդ իրավունքը, իսկ իշխանական ռեպրեսիվ գործողությունները ղեկավարվում և համակարգվում են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից:

Հետաքրքիր է, ընդդիմադիրների նկատմամբ բիրտ ուժ կիրառող ոստիկանները, նրանց ձերբակալող քննիչներն ու դատախազները և կալանավորող դատավորները գիտակցում ե՞ն, որ կատարում են Ադրբեջանի պետական ավտանգության ծառայության ղեկավարի հրամանները:

Եթե դա այդպես չէ, ապա ակնկալում եմ ՀՀ ԱԱԾ ղեկավարի կոշտ պատասխանն Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարի այս ցինիկ և նվաստացուցիչ հայտարարությանը:

Հ.Գ. Դատարանի դահլիճում Արմեն Գրիգորյանի առեղծվածային մահը կարծես ստանում է կոնկրետ պատճառա-հետևանքային փաթեթավորում»:

Հայաստան Արթուր Ղազինյան ՖԲ Գրառում

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին