f

Անկախ

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության ղեկավարի խոստման առնչությամբ սոցցանցերում մտահոգությունը խիստ հրատապ է.Դանիելյան


Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների գործողությունները վճռականորեն կանխելու» խոստման առնչությամբ սոցցանցերում արտահայտված մտահոգությունն անչափ ուշագրավ է և խիստ հրատապ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Նախ, սա բնավ առաջին պաշտոնական հայտարարությունը չէ. ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական տարբեր կալիբրի պաշտոնյաներ Հայաստանի ներքին կյանքի, մասնավորապես՝ ընդդիմության մասին խոսում են այնպես, ինչպես կարտահայտվեին իրենց սեփական երկրի մասին, իսկ ալիևը պնդում է անում, որ ինքը մեծ դերակատարում է ունեցել 2018 թ. իշխանափոխության իրադարձություններին։

Այս առնչությամբ ընդամենը երկու հարցադրում՝

- ինչպե՞ս է ստացվել, որ միատեսակ կեղծ փաստարկներով ընդդիմադիրներին համատարած որակում են իբրև հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման հակառակորդների, երբ վերջիններս պարզապես դեմ են պատմական իրողության և, հատկապես՝ փոխշահավետության սահմանադրական սկզբունքի անտեսմամբ անհեռատես հարաբերությունների կարգավորմանը,

- ընդդիմադիրների դեմ գործի դրվող բոլոր միջոցների, մասնավորապես՝ ուժի կիրառման և հետապնդումների կտրվածքով (այդ թվում՝ խիստ կասկածելի հետևանքներով), ի՞նչ մասնակցություն են ունեցել կամ պատրաստվում ունենալ ադրբեջանական գաղտնի ծառայությունները, արդյո՞ք, նկատի ունեն իրենց կողմից անմիջական միջամտությամբ կյանքի կոչվող հնարավոր «խորհրդատվությունը»։

Հ.Գ. Իհարկե, անչափ ցանկալի կլիներ, որ այս հոխորտանքը իրավասու ծառայության կողմից փաստարված որակվեր իբրև սադրանք, բայց այս դեպքում ծագում է մեկ այլ հարց՝ իսկապես ինչպե՞ս ենք անվերապահորեն հակված հարաբերությունների կարգավորմանը մի երկրի հետ, որի հատուկ ծառայությունը հրապարակայնորեն հայտարարում է՝ իրեն շահեկան հեռանկարով մեր ներքին գործերին հաստատապես միջամտելու մասին ....»։

Հայաստան Գևորգ Դանիելյան ՖԲ Գրառում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին