Դերասան Բրեդ Փիթի ընկերը պատմել է, թե ինչպես է դերասանն ապրում Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո։ Նրա խոսքերը մեջբերում է People ամսագիրը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Միստր և միսիս Սմիթ»-ի աստղի ընկերը կիսվել է, որ այժմ դերասանը նոր սիրավեպ ունի։ «Նա ժամադրվում է, բայց լուրջ հարաբերությունների մեջ չէ»,- ընդգծել է նա։ Սիրված արտիստի նոր ընկերուհու ինքնությունը նրա ընկերը չի բացահայտել։
Դերասանը հաճախ է ժամանակ անցկացնում Ջոլիի հետ իրենց համատեղ երեխաների հետ՝ չնայած նախկին ամուսինների միջև վեճերին։
«Բրեդը ընթրում է իր փոքր երեխաների հետ, երբ նրանք բոլորը Լոս Անջելեսում են լինում: Բրեդը բավականին լավ հարաբերություններ ունի նրանց հետ»,- ասել է նրա ընկերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անջելինա Ջոլին շահել է Բրեդ Փիթի դեմ իրենց ընդհանուր ֆրանսիական «Chateau Miraval» գինու գործարանի գործով դատը։ Ամուսնալուծությունից հետո դերասանուհին գինեգործարանի իր մասը վաճառել է ռուս գործարար Յուրի Շեֆլերին։ Փիթը չի կարող շարունակել վիճարկել Ջոլիին նախկինում պատկանող բիզնեսի բաժնետոմսերի վաճառքը։