f

Անկախ

Հայաստանում գրանցվում է Covid-19-ի դեպքերի աճ, շրջանառվում է օմիկրոնի ենթաշտամը. Անահիտ Ավանեսյան


Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, շրջանառվում է  օմիկրոնի ենթաշտամերից BA.5 տեսակը: Եթե իրավիճակը սրվի, ապա դրա դեմ պայքարելու համար պետությունը օգտագործելու է ամբողջ գործիքակազմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք հասկանում ենք, որ կորոնավիրուսը դառնում է էնդեմիկ հիվանդություն, և ժամանակ առ ժամանակ լինելու են բռնկումներ աշխարհի տարբեր հատվածներում: Հիմա զբոսաշրջային բավականին բուռն շրջան է, մարդիկ ճամփորդում են: Եվ, իհարկե, պետք է նաև Հայաստան՝ արդեն որերորդ անգամ, ներթափանցեր վարակը: Վերջին շաբաթներին ամեն շաբաթ գրանցում ենք կորոնավիրուսի դեպքերի աճ: Մենք հիվանդանոցների մահճակալային ֆոնդի ծավալման պլանը հստակ ունենք, և պետք է շարժվենք՝ ըստ համաճարակային իրավիճակի»,-ասաց նախարարը:

Ամենօրյա ռեժիմով իրականացվում է մշտադիտարկում: Ավանեսյանի խոսքով՝ մասնագիտական խորհուրդն  ընթացքում իր ուղեցույցներում, իր քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ կանի: «Եվ մենք հաջորդիվ պատրաստ ենք ալիքներին, կտեսնենք, թե ինչ կլինի: Հիմա մի փոքր դժվար է կանխատեսել»,-նշեց նախարարը:

Ըստ նրա՝ ճամփորդությունների մասով սահմանափակումներին վերադարձ չի լինի: Պետությունն այն համոզմանն է, որ բոլոր այդ սահմանափակող միջոցառումները ժամանակավոր բնույթ կարող են կրել, նույն շրջապտույտի մեջ անընդհատ դժվար է լինել: Սակայն բոլոր սահմանափակող միջոցառումները կախված են համաճարակային իրավիճակից:

«Եթե, Աստված չանի, համաճարակային իրավիճակը սրվի, մենք, իհարկե, մեր ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք՝ պայքարելու հիվանդացության դեմ: Ընթացիկ հետազոտություններ մշտապես արվում են: Այս պահին շրջանառվում է BA.5 տեսակը, որն օմիկրոնի ենթաշտամներից է »,-ընդգծեց նախարարը:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս բնակչության մոտ 46 տոկոսը:

Հայաստան ՀՀ Առողջապահության նախարարություն Անահիտ Ավանեսյան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին