f

Անկախ

Աքորի գյուղում հացկերույթին հաջորդել է վեճ ու վթար․ 36–ամյա կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց


Հուլիսի 24-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ գլխի և կրծքավանդակի վնասվածքներով բուժօգնության է դիմել 36-ամյա կին: Նա հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է տան աստիճաններից ընկնելու հետևանքով: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կինը վնասվածքները ստացել է այլ հանգամանքներում:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ հուլիսի 23-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Աքորի գյուղի մի խումբ բնակիչներ գյուղի վարչական տարածքում հացկերույթի են եղել, ինչից հետո «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով գյուղ վերադառնալու ճանապարհին ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորների միջև վեճ է սկսվել, հայհոյել և վիրավորել են իրար: «ՎԱԶ-2106»-ի վարորդը զայրանալով՝ սկսել է վարել ավելի արագ, ինչի պատճառով մեքենան սկսել է պտտվել և դուրս գալով երթևեկելի գոտուց՝ բախվել է գազատար խողովակին, այդ ընթացքում էլ 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներ է ստացել:

Կատարված ստուգումներով պարզվել է, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը ոչ միայն մեքենան վարել է ակնհայտ ոչ սթափ վիճակում, այլև չունի վարորդական իրավունքի վկայական:

Պարզվել է նաև, որ դեպքից հետո՝ հուլիսի 25-ի երեկոյան, վիճաբանություն հրահրողները գնացել են 36-ամյա կնոջ տուն, անհիմն վիճել են նրա հետ՝ հնչեցնելով անպարկեշտ արտահայտություններ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 36-ամյա կինը հուլիսի 27-ին ներկայացվել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ դեպքի վերաբերյալ նրանից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպի մյուս մասնակիցներին, ինչպես նաև «ՎԱԶ-2106»-ը հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Հայաստան ՀՀ Ոստիկանություն

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին