f

Անկախ

Գևորգ Բեգլարյան. «Ուրախ եմ, որ կարողացա լավ հանդես գալ և մեդալ նվաճել»


Լեհաստանում կայացած Եվրոպական ուսանողական խաղերում հայ մարզիկնեից իրեն լավագույն կողմերով դրևորեց և 300 մրցակցի պայքարում սեղանի թենիս մարզաձևում պատվավոր 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Գևորգ Բեգլարյանը: 
Անկախի հետ զրույցում Գևորգը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ այս ձեռքբերումը  խթան է հաջորդ մրցաշարերում նոր հաջողություններ գրանցելու ճանապարհին:


-Շնորհավորում ենք Եվրոպական ուսանողական խաղերում տպավորիչ ելույթներ ունենալու և  մրցանակակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Բավական լավ նախապատրաստական շրջան էի անցել՝ մարզումներով հագեցած, օրական 2 անգամ պարապելով, քանի որ հունիսին պետք է մասնակցեի նաև Եվրոպայի առաջնությանը, որտեղ, ցավոք չհաջողվեց մեդալ նվաճել:  
Սակայն դա չխանգարեց, որ լավ տրամադրվածությամբ և մեծ հույսով մեկնեի Լեհաստան՝ անպայմանորեն մեդալ նվաճելու ակնկալիքով:


-Մրցաշարի ընթացքի, Ձեր մրցակիցների ու ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Բավական ուժեղ կազմ էր հավաքվել: Ինչպես գիտեք, սեղանի թենիսը մեծ տարածում ունի, և 300-ից ավել մարզիկներ կային: Ուրախ եմ, որ կարողացա լավ հանդես գալ և մեդալ նվաճել: Նշեմ, որ կարող էի թե՛ երկրորդ, թե՛ առաջին հորիզոնականները զբաղացնել, լրիվ ունակ էի, պարզապես այսպես դասավորվեց պայքարը, մրցակիցներով հավասար էինք:


-Ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը:
-Շատ կարևոր էր այս նվաճումը, հուզումնալից պահ էր:  Մեծ ոգևորություն, որ կարող եմ, ունակ եմ այլ մրցաշարերում էլ հաջող հանդես գալ և մեդալներ նվաճել: Սա իմ առաջին մեդալն էր Եվրոպական ասպարեզում: Կրկնակի ոգևորությամբ եմ պատրաստվելու հաջորդ մրցաշարերին՝ մարտական տրամադրվելով:
Ես ներկայացնում էի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը. ուրախ եմ, որ կարողացա բուհի կողմից ինձ ընձեռված վստահությունն արդարացնել և պատվո հարթակին հաղթանակած հնչեցնել հարազատ ինստիտուտի անունը, որտեղ սովորում եմ «Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա» մասնագիտությամբ: Շատ մեծ էր պատասխանատվությունը: 
Ուրախ եմ և հպարտ, որ կարողացա մեդալ նվաճել ու արդարացնել թիմի սպասելիքները: 


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
- Հոկտեմբերի 2-9-ը Սոչիում մասնակցելու եմ միջազգային խոշոր մրցաշարի: Ամեն բան անելու եմ, որ վարկանիշ ձեռք բերեմ և մասնակցեմ Փարիզ-2020-ի օլիմպիական խաղերին:

Սպորտ սեղանի թենիս Գևորգ Բեգլարյան բրոնզե մեդալ Հայաստան հարցազրույց խմբագրի ընտրանի

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին