Ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի ավելի քան 18000 դեպք։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Գրում է Russian.rt.com-ը։
«Մինչ օրս ավելի քան 18 հազար դեպք է հայտնաբերվել 78 երկրներում», - ՏԱՍՍ լրատվական գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը։
Գեբրեյեսուսը հավելել է, որ դեպքերի ավելի քան 70%-ը հայտնաբերվել է Եվրոպայում, ևս 25%-ը՝ Ամերիկայում։
«Առայժմ գրանցվել է նաև մահվան 5 դեպք»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։
Ավելի վաղ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ ԱՀԿ-ն դեռևս խորհուրդ չի տալիս կապիկի ծաղկի դեմ զանգվածային պատվաստումներ կատարել։