f

Անկախ

Ե՞րբ ենք ի վերջո լրջանալու. Վարդան Բալյան


Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

1605-1606թթ. Շահ-Աբասի կողմից Արարատյան դաշտավայրի և հարակից տարածքների հայության բռնի տեղահանությունը շրջանցել է Սյունիքը և Արցախը: Ավելին, մասնավորապես, Սիսիանի գավառում հայկական բնակչությունն այդ ժամանակ ավելացել է Նախիջևանի հայերի մի զգալի հատվածի տեղափոխության հաշվին:

Դավիթ Բեկի ապստմաբության պարտությունից հետո, սակայն, Սիսիանի բնակչությունը Կապանի ու Արցախի հետ միասին, որպես ապստամբության անմիջական մասնակից , թուրքերի հալածանքի զոհ դառնալով մեծ թվով արտագաղթել է: Արդեն երկար տարիներ է, ինչ ուսումնասիրում եմ իմ հայրենի շրջանի գյուղերի պատմությունը, որոնց բնակչության մեծամասնությունը Սիսիան են տեղափոխվել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո: Մինչ Պարսկահայաստանից Սիսիանի տարածաշրջան հայերի ներգաղթը տեղի գյուղերում ապրում էր մոտ 200 ծուխ հայկական բնակչություն, բայց ժողովրդական խոսքով ասած այս բնիկ սիսիանցի տոհմերին այս գրառման շրջանակներում չեմ անդրադառնա: Այսօրվա սիսիանցիների մեծ մասը, իհարկե, գիտեն, որ իրենք Սիսիան են տեղափոխվել Պարսկահայաստանից: Օրինակ, Անգեղակոթ 1828 թվականից հետո տեղափոխվել են հայեր Թավրիզի մոտակա Քարաքյավշան գյուղից, այս շրջանից են նաև Ուզի/Ույծի բնակիչները, Սալմաստից, Մարաղայից, Խոյից տեղափոխվածները բնակություն են հաստատել Բռնակոթ, Շաղատ, Բալաք, Մազրա/Մուծք, Թազագյուղ/Թասիկ,Ալիլու/Սալվարդ, Ղարաքիլիսա, Ղալաջուղ/Կալաջըղ, Լծեն գյուղերում, Նախիջևանից՝ Տոլորս և Գետաթաղ: Ի դեպ, բնակչության ծագումնաբանական տարբերությունները առավել ակնհայտ դիտարկելի են բարբառային խոսքում:

19-րդ դարի երկրորդ կեսին, երբ Փոքր Կովկասի գրեթե բոլոր լեռնանացքների մոտ հաստատվում էին ռուսական գաղութներ, Սիսիանում հիմնադրվել է ռուսական գյուղ՝ Բորիսովկան (Բազարչայ): Նույն ժամանակ Սիսիանի Բիչանաղի/Բիչանագի

լեռնանցքի արևմտյան կողմում հիմնվել է Կամարինովկա բնակավայրը:

Չերկարացնեմ, ինչո՞ւ եմ այս մասին հիմա գրում: Ադրբեջանցիները արդեն տևական ժամանակ լուրջ միջոցներ են հատկացնում ուսումնասիրություններին, որոնք վերաբերում են Արցախի, Զանգեզուրի, մասնավորապես, նաև Սիսիանի շրջանի բնակչության ժողովրդագրական գենետիկային: Նշված տարածքների ժամանակակից բնակչության գենետիկ-ժողովրդագրական հետազոտությունների խնդիրների թվում, ըստ որում, միգրացիոն վարքագծի, դիֆերենցված բնական աճի դինամիկայի կանխատեսումն է:

Ուզում եմ հասկանալ՝ ե՞րբ ենք ի վերջո լրջանալու:

Հայաստան Վարդան Բալյան ՖԲ Գրառում

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին