f

Անկախ

Ընդդիմությունն ընդդեմ Սահմանադրության


Խորհրդարանական ընդդիմությունը տարբեր վարիացիաներով հասկացնում է, որ սեպտեմբերից իր օրակարգով վերադառնալու է խորհրդարան։ Ու որպես հզոր արգումենտ՝ հաջորդ նախադասության մեջ անպայման ցիտում է, որ իր օրակարգը Նիկոլի իմփիչմենթն է։

Ես չեմ խոսելու ընդդիմությունից հանրային սպասումների եւ այս որոշման բարոյական լեւլի մասին։

Ընդամենը «իմփիչմենթ» օպերացիայի սահմանադրական պահանջն եմ հիշեցնելու, իսկ մնացյալի գնահատականը հանրությունն առանց ինձ էլ տալիս ու տալու է։

Եւ այսպես, ՀՀ Սահմանադրություն, հոդված 115. Վարչապետին անվստահություն հայտնելը.

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ։

Եւ այսպես, ես չեմ խոսում որոշման քվեարկության մասին, որտեղ անհրաժեշտ է պատգամավորների թվի ձայների մեծամասնությունը։

Անգամ Նիկոլին իմփիչմենթ հայտնելու որոշման նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ՝ 36 ձայն ընդդիմությունը չունի, հաշվի առնելով ընդդիմությունից թռած երկու հայտնի պերսոնաժներին։

Այս պահին ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 34 ձայն, ինչը բավարար չէ անգամ Նիկոլին հեռացնելու որոշման նախագիծ ներկայացնելու համար։

Հա, «գնանք ԱԺ, որ նիկոլականներին վերբովկա անենք», դաժանագույն թեզը էլ մի ասեք՝ շոգ է, ծիծաղելու հավես չկա։

Ու մեկ էլ որ ասում եք՝ «չենք գնալու կառավարության նախաձեռնած նիստերին», բա մի լրագրող չկա՞, որ ձեզ հարցնի՝ «հարգելի X, կառավարության նախաձեռնությամբ ԱԺ նիստ տարվա մեջ հրավիրվում է մաքսիմում մի քանի անգամ, բա մնացա՞ծ նիստիերին», ուստի էդ «կռուտիտն» էլ սիրուն չի։

Իսկ ընդհանրապես, ոչ մի կռուտիտ էլ սիրուն չի։

Պարզապես պետք է առանց ավելորդ թիթիզությունների ասել այն, ինչը անելու եք՝ Ռուբինյան Ռուբոյի ասած՝ խելոք ու հնազանդ։

Իսկ այս որոշման քաղաքական եւ բարոյական ասպեկտի եւ պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ։

Անուն առ անուն, ասաբնյակ առ ասաբնյակ, ջակուզի առ ջակուզի։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում ընդդիմություն իմպիչմենտ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին