f

Անկախ

Չալաբյանի պաշտպանները միջնորդել են, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի


Նոր քրեական օրենսգրքում իշխանությունները գաղտնի, առանց հանրային քննարկման ավելացրել են մի հոդված հատուկ «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու համար։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

«Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում քրգործը հարուցվել էր այն իրադրության պայմաններում, երբ նոր քրեական օրենսգրքի մեջ այլևս այդ հանցակազմը չկար։ Այսինքն` նյութապես շահագրգռելը հավաքներին մասնակցելու նպատակով արարքն ապաքրեականացվել էր նոր օրենսգրքով։ Սակայն Չալաբյանի կալանքի ժամանակ իշխանությունները գաղտնի, առանց հանրային քննարկման նախագծի մեջ այդ հանցակազմը ներառեց և հուլիսի 1-ից արարքը քրեականացվեց։ Սա արվեց հատուկ Ավետիք Չալաբյանի համար»,–նշեց փաստաբանը։

«Այսօր դատավոր Արուսյակ Ալեքսանյանի անունը շատ է շրջանառվում: Մենք մեր մաշկի վրա երկրորդ անգամ զգացինք Ալեքսանյանի պռոմեղադրական դիրքորոշումը: Քննիչը ներկայացրել էր կալանքը երկարացնելու միջնորդություն, որի հիմքում դրել էր նախկին օրենսգրքի կարգավորումները, նախկին մեղադրանքով: Այնինչ  միջնորդությունը ներկայացվել է հուլիսի 9-ին և 7 օր է, ինչ նախկին օրենսգիրքը չէր գործում: Սահմանադրական դատարանը շատ հստակ դիրքորոշում ունի, որ կալանքի հիմքում ընկած մեղադրանքը պետք է լինի օրինական: Նիստը բացվելուն պես Ալեքսանյանը սկսեց քննիչին կշտամբել: Դատավորը զայրացավ և տվեց մինչև հաջորդ օրը ժամանակ, որպեսզի միջնորդության հիմքում ընկած մեղադրանքը օրինականացվի: Քրեական դատավարության օրենսգիրքը շատ հստակ պահանջում է, որ եթե կալանքի երկարացման միջնորդություն եք ներկայացնում, ապա պետք է հիմնավորեք, որ այն ընթացքում, երբ անձը գտնվել է կալանքի տակ, նախաքննություն իրականացնող մարմինը անգործության մատնված չի եղել: Բայց մեր պարագայում քննիչը չի հիմնավորել: Ալեքսանյանը կրկին բարկացավ քննիչի վրա: Նրանց հիմնական նպատակը եղել է այդ ընթացքում Չալաբյանին պահել կալանքի տակ»,- ասաց Հարությունյանը:

Փաստաբանը նշեց, որ պատմության մեջ առաջին անգամ միջդատական նիստը տեղի է ունեցել դռնբաց, քանի որ նոր քրեական օրենսգիրքը տալիս է նման հնարավորություն:

Վարազդատ Հարությունյանը նաև նշեց, որ Չալաբյանի կալանքը քննող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի՝ 15 օրով կալանքը երկարացնելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, իսկ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմել են դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողով։

«Մենք գտնում ենք, որ Ալեքսանյանի կայացրած դատական ակտը ապօրինի էր, իսկ դատական ակտը՝ Չալաբյանին ապօրինի կերպով ազատությունից զրկելն էր »,- ասաց Հարությունյանը:

Փաստաբանի ներկայացմամբ, Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու համար կա ինչպես քաղաքական, այնպես էլ անձնական պատճառ, որի մասին, սակայն, կարող է խոսել միայն ինքը` Չալաբյանը։

Նա հավելեց, որ վաղը Չալաբյանի գործով առաջին դատական նիստն է` դատական լսումներ են. նիստը տեղի կունենա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում ժամը 13։00-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Չալաբյանը մայիսի 4-ին «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 8-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2 մլն դրամ գումար։ Նույն գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Էմմա Սարգսյանը։ Չալաբյանը կալանքի տակ է, իսկ Սարգսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։

Չալաբյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Հայաստան Արուսյակ Ալեքսանյան Ավետիք Չալաբյան

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին