f

Անկախ

Կյանքից հեռացել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության փորձագետ Վասիլի Առուստամյանը


2022 թվականի հուլիսի 24-ին կյանքից հեռացել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության փորձագետ Վասիլի Առուստամյանը:

Կենսագրություն

Վասիլի Առուստամյանը ծնվել է 1952 թվականին, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Սզնեկ գյուղում: Ստացել է տնտեսագիտական և իրավաբանական բարձրագույն կրթություն, աշխատանքային գործունեությունեության ընթացքում նրան շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

1973 թվականին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիայի դատահաշվապահական փորձաքննությունների բաժնի պետ: Հանդիսացել է Մոսկվայի դատահաշվապահական կրկնակի փորձաքննություններ իրականացնող հանձնաժողովի անդամ:

2003 թվականին նշանակվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնտեսագիտության բաժնի պետ, 2006 թվականից՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»  ՊՈԱԿ-ի տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի պետ, իսկ 2013-ին՝ ֆինանսական և ճարտարագիտական փորձաքննությունների ծառայության պետ:

2015 թվականից աշխատել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ՝ փորձաքննությունների գծով:

2021թ. փետրվարի 22-ից ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչությունում ներգրավվել է որպես փորձագետ:

Առուստամյանը երկու զավակների հայր է:

Աշխատանքային գործունեության ընթացքում խրախուսվել է շնորհակալագրերով, պարգևներով և մեդալներով:

Աշխատանքային գործունեության ընթացքում նա ձեռք է բերել մեծ ճանաչում ինչպես հանրապետության փորձագիտական, այնպես էլ՝ դատաիրավական ոլորտում՝ իր բացառիկ ներդրումն ունենալով հաշվապահական և տնտեսագիտական դատական փորձաքննությունների արդյունավետ իրականացման և համապատասխան բարձրորակ փորձագետների պատրաստման գործում: Վ. Առուստամյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում զբաղվել է բազմամյա դասախոսական գործունեությամբ, ինչպես նաև մեծ դերակատարում է ունեցել ժամանակակից փորձագիտական մեթոդների մշակման և ներդրման հարցերում:

----------------------------------------------

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը խորապես ցավակցում է Վասիլի Առուստամյանի մահվան կապակցությամբ, ով իր ազնվությամբ, անաչառությամբ, մասնագիտական բարձր որակներով և գիտելիքներով, աշխատանքին անմնացորդ նվիրվածությամբ վաստակել էր գործընկերների հարգանքը:

Հայաստան Վասիլի Առուստամյան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին