f

Անկախ

Երևանում ընդհանուր առմամբ կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ ևս 150-ը կնորոգվի


Երևանի բնակչության պաշտպանության համակարգի բարելավման ու մայրաքաղաքում անվտանգությունը բարձրացնելու նպատակով համայնքը նախաձեռնել է կարևոր մի շարք ծրագրեր: 2021թ. հետողական քայլեր սկսեցին ձեռնարկվել նաև հակահրդեհային նոր հիդրանտներ կառուցելու ու հները նորոգելու նպատակով:

Երևանում տեղադրված շուրջ 600 հիդրանտի գրեթե կեսից ավելին տարիներ շարունակ չէր գործում, ինչը խնդիրներ էր առաջացնում հրդեհաշիջման ընթացքում:
«Պատկերացրեք՝ որևէ մի հատվածում հրդեհ է բռնկվել, ժամանել են հրշեջները և չկա հիդրանտ: Լավագույն դեպքում նրանք պետք է մեկնեն մոտակա ջրաղբյուրից ջուր վերցնելու կամ ներգրավեն լրացուցիչ ուժեր, որը ժամանակի կորուստ է և լրացուցիչ միջոցների օգտագործում»,- նշում է Երևանի քաղաքապետարանի զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ Հարություն Հարությունյանը:
«Հրշեջ հիդրանտները խիստ անհրաժեշտ են հրշեջ ծառայությանը: Ելնելով գործի առանձնահատկությունից՝ մոտենում են, ջրառք կատարում, խցանումների մեջ չեն ընկնում և ավելի լավ ու նպատակային ջրօգտագործում է ապահովվում՝ քաղաքացիներին ճիշտ օգնություն ցուցաբերելով»- նկատում է ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գարեգին Հակոբյանը:
Մի քանի փուլով իրականցվող ծրագրով Երևանում ընդհանուր առմամբ կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150-ն էլ կնորոգվի: 90 հասցեում աշխատանքներն արդեն ավարտվել են:
«Այս ծրագիրն իրականացվում է չորս փուլով: Երկու փուլն արդեն ամբողջությամբ ավարտել ենք. առաջին ծրագրով 2021թ.վերակառուցել ենք 39 հիդրանտ, օրերս ավարտեցինք երկրորդ ծրագիրը՝ 52 հիդրանտ վերանորոգվեց, երրորդ փուլով նախատեսել ենք 51 հիդրանտի վերանորոգում և չորրորդ ծրագրով կկառուցվեն բոլորովին նոր հիդրանտներ»,- նշում է Հարություն Հարությունյանը:
Հակահրդեհային նոր հիդրանտների տեղադրման բոլոր վայրերն ընտրվել են ԱԻՆ մասնագետների հետ: GPS համակարգով հասցեները հասանելի են հրդեհաշիջման շտապող բոլոր խմբերին:
«Ընտրում ենք այն տարածքները, որոնք նպատակահարմար են առաջնահեթության կարգով, ցուցակները տալիս ենք քաղաքապետարանին: Ցանկալի է, որ բոլոր քաղաքացիները հասկանան դրա կարևորությունը, բանն այնէ, որ հաճախ մեքենաները կայանում են դիտահորերի վրա և խոչընդոտում աշխատանքների կազմակերպմանը»,- ընդգծում է Գարեգին Հակոբյանը:
Տեղադրված հիդրանտներն ապահովում են վայրկյանում նվազագույնը 10 լիտր ջուր՝ սնուցվող մեծ խողովակներից:
Քաղաքում բռնկված հրդեհներն արագ մարելու և հետևանքները նվազեցնելու նպատակին ուղղված նախաձեռնություններին զուգահեռ՝ շատ կարևոր է, որ քաղաքացիները պահպանեն հրդեհային անվտանգության կանոնները, նկատում են պատկան մարմիններն ու ընդգծում՝ հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ:
«Կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին՝ բնակլիմայական այս պայմաններում լինեն ավելի զգույշ, պահպանեն հրդեհային անվտանգության կանոնները, հարգեն փրկարարների աշխատանքը, հանգստի գոտիներում չթողնեն խարույկի մնացորդներ, որոնք կարող են նպաստել հրդեհի առաջացմանը»,-ասում է ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետը:

Հայաստան Երևանի քաղաքապետարան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին