f

Անկախ

Չալաբյանը Փաշինյանի քաղաքական հակառակորդն է. նրա օրակարգը հակադրվում է իշխանության կործանարար ուղեգծին. Սողոմոնյան


«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործին առնչվող ապօրինությունները հերթական անգամ ապացուցում են, որ ՀՀ-ում խախտված է սահմանադրական կարգը եւ մեկ անձի կողմից իշխանության բոլոր թեւերի իրավազորությունները ուզուրպացված են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Համախմբում» նախաձեռնության անդամ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը:

Նա դրա վերաբերյալ երեք փաստ նշեց. «Առաջինը, թե Քննչական կոմիտեի, թե Դատախազության, թե դատարանների կողմից քաղաքական պատվերի կատարում, երկրորդը, ԱԺ ՔՊ խմբակցությունը մեկը մեկ մարդու նման քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն է կատարում, որպեսզի Ավետիք Չալաբյանին մեղսագրվող հոդվածը շարունակի պարունակել հանցակազմ, եւ երրորդ, պետական իշխանություններից անկախ հանդիասացող Կենտրոնական բանկը, որի խորհրդի անդամ է Ավետիք Չալաբյանի եղբայրը, իշխանության թելադրանքով հալածանք է սկսվում նաեւ նրա եղբոր՝ Արա Չալաբյանի նկատմամբ՝ նպատակ ունենալով ազատել աշխատանքից եւ դրանով ազդել Ավետիք Չալաբյանի վրա:

Երկրորդ կարեւոր արձանագրումն այն է, որ ապօրինությունների այս միտումը խորանալու է  այն պատճռով, որ Հայաստանի գործընկեր կառույցները իրենց վարքով, դիրքորոշումներով խրախուսում են այն: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցչի վերջերս արած հայտարարությանը, թե իր կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Նման հայտարարությունը կանաչ լույս է վառում Նիկոլ Փաշինյանի կողմից նոր բռնաճնշումներ, քաղաքական հալածանքներ իրականացնելու ճանապարհին»,-ասաց Սողոմոնյանը:

Երրորդ կարեւոր արձանագրումը, ըստ նրա, վերաբերում է Ավետիք Չալաբյանին պատժելու քաղաքական պատճառներին. «Այդ պատճառները երկուսն են. առաջինը, Ավետիք Չալաբյանի անձը որպես քաղաքական հակառակորդ, եւ երկրորդ, նրա օրակարգը որպես հակընդդեմ օրակարգ այն կործանարար ուղեգծին, որն իրականացնում է գործող իշխանությունը:

«Նիկոլ Փաշինյանը եւ նրան խորհուրդ տվող տեխնոլոգները շատ լավ գիտեն, թե ինչ է հստակ օրակարգ ունենալը: Ավետիք Չալաբյանը վերջին տարիներին հանդես է գալիս այդպիսի հստակ օրակարգով:

Հայաստանի իշխանությունները որդեգրել են անհասկանալի եւ սին խաղաղության դարաշրջանը, իսկ Ավետիք Չալաբյանի օրակարգը հակադրվում է՝  ցույց տալով, թե ինչպես կարելի է այս վտանգավոր իրողություններին հակադրվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ռազմական բալանսն արագ վերականգնելու: Սա առնվազն վերջին 10 տարում ռազմական արդյունաբերության ոլորտում նրա կուտակած մասնագիտական գիտելիքների արդյունք է»,-ընդգծեց Մենուա Սողոմոնյանը՝ հավելելով. «Ավետիք Չալաբյանի հանդեպ կիրառվող քաղաքական հետապնդումը ՀՀ-ում տեռորի ժամանակների, 1937 թվի նախանշանն է: Եթե մենք անտարբեր ենք մնում, մենք պետք է ակնկալենք, որ այսպիսի դեպքերը մտնելու են յուրաքանչյուրիս տուն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մեղադրական եզրակացության համաձայն, Չալաբյանը մայիսի 4-ին «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 8-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2 մլն դրամ գումար։ Նույն գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Էմմա Սարգսյանը։ Չալաբյանը կալանքի տակ է, իսկ Սարգսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։

Չալաբյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Հայաստան Մենուա Սողոմոնյան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին