Մեծ Բրիտանիան բախվում է արտակարգ իրավիճակի հինգ ճակատներով։ Այդ մասին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու և ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը The Times պարբերականին տված հարցազրույցում։ Գրում է Gazeta.ru-ն։
Նա ասել է, որ բրիտանական ընտանիքները բախվում են հսկայական ծախսերի՝ աճող գնաճի պատճառով, Առողջապահության ազգային ծառայությունը գտնվում է ճնշման տակ և կարող է փլուզվել, և հասարակության գիտակցության մեջ կա վերաբերմունք, որ կառավարությունը կորցրել է վերահսկողությունը սահմանների վրա անօրինական միգրանտների պատճառով:
«Կարծում եմ, որ համակարգը պարզապես չի աշխատում այնպես, ինչպես պետք է: Մարտահրավերները, որոնց մասին ես խոսում եմ, վերացական չեն: Սրանք խնդիրներ են, որոնք նայում են մեր երեսին, և սովորական բիզնես մտածելակերպը չի օգնի հաղթահարել դրանք», - ասել է Սունակը:
Ինչպես նշել է նա, պաշտոնավարման առաջին իսկ օրվանից մտադիր է արտակարգ դրություն մտցնել։ Քաղաքական գործիչը երկրում թիվ մեկ խնդիրն անվանել է գնաճը։