f

Անկախ

Ցեղասպանությունից պաշտպանվողը պիտի ձգտի հարձակման։ Հարձակվող շահամոլների կենտրոնների ոչնչացման,պաշտպանվողի ընլայնման տարածքը դա է։


In Gold We Trust

Ինչի՞ց է, որ ԱՄՆ-ատիպ պետություններին դիմադրելը չափազանց բարդ է։

Անգլիական ցեղասպանություններով ստեղծված պետությունները մոլորակի վրա այն տարածքներն են համարում իրենցը, որտեղ ոսկի են հայտնաբերում։ Նրանք նման չեն մեզ, որ հողի սեփականությունը պատմական արդարությամբ ենք ընկալում։

Այդ պետությունները սարեր են գրավում, երբ պաշարներ են գտնում, ոչ թե մեր պես՝ ձյունածածկ Արարատն են ուզում, քանի որ դա մերն ա։

Նրանք ոսկուն ձեռք գցելու համար ոչնչի առաջ չեն կանգնում։ Պետք լինի հեղաշրջումներ կանեն, պետք լինի ցեղասպանություններ կանեն, պետք լինի նույն ազգին իրար դեմ կկռվացնեն, պետք լինի մի երկիր կկործանեն մեկ ուրիշին տիրելու համար, պետք լինի Ազատություն ռադիո կբացեն, պետք լինի դպրոցներ կբացեն, ուսանողների խելքները կփոխեն, որ ոսկուն տիրելու իրենց շահի համար գործեն, պետք լինի բարեգործություն կանեն ոսկուն տիրելու համար, պետք լինի խաղաղությամբ ու ժողովրդավարությամբ կֆռցնեն, որ քայքայեն ու տիրեն։ Նպատակը հստակ ա։ Նրանց նպատակից առաջանում ա մյուսների նպատակը՝ պաշտպանվելը։ Պաշտպանությունը հարձակվողի ստեղծածն ա։

Ոսկու, նավթի հանդեպ սերը նրանց դարձնում է հարձակողական․ անվերջ հնարավոր է ոսկի գտնելով տարածք ընդլայնել։ Իսկ պատմական արդարությամբ տարածքներ չես ընդլայնում, քո փայն ես ուզում՝ Վանն ու Մուշն ես ուզում, որովհետև պապերիդ տունն է։ Արդյունքում, անընդհատ պաշտպանվում ես, որովհետև անընդհատ հարձակվում են վրադ․ պաշտպանությունը քամում է, ինչքան էլ պաշտպանվես, հարձակվողը կամաց-կամաց գրավելու է։ Դու առաջ շարժվելու տեղ չունես, նա ունի։

Թուրքիան ևս անգլիական ցեղասպանության պես երկիր է, բայց մի տարբերությամբ․ եթե անգլիականի տարածքներ գրավելու շարժառիթը փողն է, ապա Թուրքիայինը ուժը ցուցադրելու մոլուցքն է նաև։

Պատմական արդարությամբ կռիվ տալը շատ բարդ է շահամոլների դեմ, մանավանդ, որ իրենց գրավածը փող են դարձնում ու ուղղում քո դեմ։

Նկարում հեռավոր Արևմուտքի մայրցամաքի բնիկ մարտիկներն են, որոնց բնակավայրում՝ Սև բլուրների վրա (Black Hills), ամերիկացիք ոսկի էին հայտնբերել ու բնիկներին վռնդում էին իրենց տներից, որ ոսկին քերեն։

1886-1887թթ․ տևած ճակատամարտի արդյունքում բնիկներին գրավեցին ու ուղարկեցին ռեզերվացիաներ։ Իսկ ի՞նչ անեին բնիկները։ Նրանց պաշտպանվելու շարժառիթը հարձակվողի շարժառիթի հետևանքն էր։

Ցեղասպանությունից պաշտպանվողը պիտի ձգտի հարձակման։ Հարձակվող շահամոլների կենտրոնների ոչնչացման։ Պաշտպանվողի ընլայնման տարածքը դա է։

էսսե Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում ԱՄՆ ցեղասպանություն բնիկներ Հայաստան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին