f

Անկախ

Մեր ընդդիմադիր գործընկերները չեն փայլում իրենց քաղաքական մտքով, կարծես թե այլևս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում․Արսեն Թորոսյան


Խորհրդարանական ընդդիմությունը, որը վերջին ամիսներին ըստ էության սեփական կամքով դարձել էր արտախորհրդարանական` անտեսելով այն կարևոր քվեն, որ ստացել էր ՀՀ քաղաքացիներից մաս կազմելու օրենսդիր իշխանության և իրենց ներկայացնելու այնտեղ, հերթական փողոցային ֆիասկոյից հետո որոշել է «վերադառնալ» ազգային ժողով:

Բայց ինչպես արդեն բազմիցս լսել ենք, վերադառնում է «սեփական օրակարգով»: Անհասկանալի մի ձևակերպում, որը նորից տեղ է թողնում, որպեսզի նրանք կրկին կարողանան ժամանակավոր կամ անժամկետ «լքել» ազգային ժողովը, երբ պարզ դառնա այդ օրակարգի սին լինելը:

Եվ այսօր, ընդդիմությանը հարող մամուլով իբր արտահոսք է տեղի ունենում և նրանք մեզ բոլորիս ավետում կամ գուժում են, թե որն է իրենց «սեփական օրակարգը»։ Պարզվում, որ տեղի է ունենալու քաղաքական ժամավաճառութան հերթական սեանսը՝ «վարչապետի իմպիչմենթ» անվանմամբ:

Այն որ մեր ընդդիմադիր գործընկերները չեն փայլում իրենց քաղաքական մտքով, կարծես թե այլևս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, բայց որ նրանք նաև տարրական դասարանների մաթեմատիկա էլ չգիտեն, դա կարծես թե նորություն է: Թե ինչպես են նրանք 107 պատգամավորից 35-ով հասնելու իմպիչմենթի հավանաբար հայտնի է միայն մաթեմատիկայի ընդդիմադիր գուրուներին և հասանելի չէ մեր նման սովորական մահկանացուներին: Իսկ այն թեզը, որը հին ձայնապնակի (старая пластинка) նման արդեն 2 տարի է կրկնվում է, թե ըննդիմությունը իշխանական պատգամավորների է իր կողմը քաշելու, նույնիսկ ծիծաղելի էլ չէ, լացելու աստիճանի տխուր է` նման անբովանդակ ու անտաղանդ ընդդիմություն ունենալու տեսանկյունից:

Ինչևէ, այս հերթական քաղաքական շոուն, եթե այն իհարկե տեղի ունենա, ավելի շատ միտված է լինելու կրկին ապակայունացնելու ներքաղաքական կյանքը` տպավորություն ստեղծելով մեր քաղաքացիների և նաև արտաքին աշխարհի մոտ, որ իշխանությունը կայուն և մոնոլիտ չէ, ինչն իհարկե արդեն բազմաթիվ անգամներ հերքվել է: Հետևաբար, ընդդիմությանը անհրաժեշտ է հենց այդ ներքաղաքական ապակայունացման իմիտացիան` նաև արտաքին քաղաքական մարտահրավերներին մեր երկրի դիմակայության իջեցմամբ, ինչին բազմիցս ականատես ենք եղել, և նրանց չի հետաքրքում ինքնին գործընթացը մինչև վերջ տանելը:

Քաղաքական թեժ աշուն, թեժ գարունից ու ամռանից հետո իհարկե կլինի, բայց դա չի վերաբերի վերոշարադրյալին:

Աշունը կլինի ավելի թեժ միմիայն արձակուրդային սեզոնից հետո պետական կառավարման ողջ համակարգի, ինչպես նաև տնտեսության ավելի լայն թափով աշխատելու արդյունքում:

Հաճելի հանգիստ բոլորին:

Արսեն Թորոսյան ՖԲ Գրառում ընդդիմություն Ազգային ժողով Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին