Առնվազն 17 մարդ է զոհվել Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Al-Arabiya հեռուստաալիքին:
Քաղաքապետ Յուսեֆ Քարեգարն իր հերթին հայտնել է, որ շտապ օգնության ծառայությունները ջրհեղեղներից փրկել են 55 մարդու։ Առնվազն 6 մարդ դեռ անհայտ կորած է համարվում։
Իրանի օդերևութաբանական ծառայությունները նախազգուշացրել էին երկրում ուժեղ սեզոնային անձրևների հնարավորության մասին։