f

Անկախ

Հրաժարվել ենք լավից, վերցրել ենք վատը. Արամ Աբրահամյան


Երրորդ հանրապետությունը ժառանգել է որոշակի պետական համակարգ: Այդ համակարգը պետք չէ ո՛չ գովերգել, ո՛չ էլ՝ ծայրից ծայր փնովել: Բացի կրթական, գիտական, տնտեսական ոլորտում ակնհայտ նվաճումներից, այդ համակարգի դրական կողմերից էր պատասխանատու պաշտոններ ստանձնելու հստակ մեխանիզմը, որը տնտեսական ասպարեզում ապահովում էր ղեկավար կադրերի քիչ թե շատ տանելի մակարդակ, ինչպես նաև երեխաների և պատանիների «ինդոկտրինացիայի» (քաղաքական համակարգի մաս դարձնելու) մշակված ձևերը: Այդ ամենը համեմվում էր անիմաստ և անհեթեթ գաղափարախոսական առասպելներով, բռնություններով, կոռուպցիայով, բայց զուտ տեսականորեն քարոզվում էր պարկեշտություն, համերաշխություն, հայրենասիրություն:

Դրան ավելացրեք 60-70-ական թվականներին որոշակիորեն թույլատրված հայկական ազգայնականության թեթև դրսևորումները, և պարզ կդառնա, որ Արցախյան առաջին պատերազմին հայաստանցիները մոտեցել էին որոշակի «դրական պաշարով»: Ավելին ասեմ՝ գիտության, կրթության մեջ, մշակույթում, եթե այս 30 տարում ունենք ինչ-որ նվաճումներ, ապա դրանք հիմնականում այդ նույն «պաշարի» շահագործումն են: Մասնավորապես, միջազգային ճանաչում ունեցող հայաստանցի գիտնականների ճնշող մեծամասնությունը կայացել է խորհրդային տարիներին: Այդ մարդիկ գնալու են, և նոր համակարգեր ստեղծելն ամենաարդիական խնդիրներից մեկն է:

Անցյալի դրական բաները մենք մեզ հետ չվերցրեցինք. շատ բաներ իրավացիորեն մերժելով՝ մենք դրա տեղը ոչ մի բան չդրեցինք: Բայց ինչ վերաբերվում է անցյալի հոռի բարքերին, ահավոր արատներին, ապա Երրորդ հանրապետության բոլոր իշխանությունները կոմունիստների «հավատարիմ ժառանգորդներն» են:

Ես հիշում եմ մորս պատմածները՝ նա դպրոցում էր սովորում 1940-ական թվականներին: Դասի ժամանակ դասարան անսպասելիորեն մտնում էին պողպատե դեմքերով (պողպատե, ստալինյան մանդատ ստացած կոմերիտականները) և բացականչում էին՝ «ժողովրդի թշնամիների զավակներ, ոտքի՛»: Մի քանի աշակերտ ոտքի էր կանգնում, և նրանց հրապարակային նվաստացման էին ենթարկում: Այսինքն՝ «ժողովրդի թշնամի» լինելու համար մարդիկ տնով-ցեղով պատասխանատու էին: Դա ձեզ չի՞ հիշեցնում Հրայր Թովմասյանի դուստրերին հարցաքննությունների քարշ տալը, իսկ հիմա՝ Ավետիք Չալաբյանի՝ քաղաքականության հետ կապ չունեցող եղբորը աշխատանքից հանելու հրահանգը: Չալաբյանը ձերբակալվել է, որովհետև նրա քաղաքական հայացքներն իշխանությանը դուր չեն եկել, և հիմա էլ նրա բարեկամներից են վրեժ լուծում:

Աղբյուրը՝ Առավոտ 


 

Հայաստան իշխանության քաղաքականություն Ավետիք Չալաբյան Արամ Աբրահամյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին