f

Անկախ

Ինչպես է վիտամին «D» ստանում կամ սպանվում «հպարտ քաղաքացին»


Օրվա իշխանությունները մահացու մեղքեր ունեն և բազմաթիվ արատներ։ Արատների թվում են՝ փնթիությունը, անգրագիտությունը, մի խոսքով՝ վատ կառավարումը։

Վերջին շրջանում բազմաթիվ են բողոքներն անձնագրային բաժիների աշխատանքներից։ ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները հերթերի մեջ նվաստանում են, կորցնում են ժամանակը և քայքայում նյարդերը։

Հերթերն այնքան մեծ են, որ տարածվում են շենքից դուրս։ Ամառվա այս շոգին դա իշխանության կողմից վիտամին «D»–ի հարկադրական «պատվաստում» է։ Այն իշխանության, որն, իբր, սիրում է բոլորին, հպարտանում բոլորով, խոնարհվում բոլորի առաջ։

Օրերս այցելել եմ Երևանի մի քանի անձնագրային բաժիններ։ Բոլոր տեղերում էլ պատկերը նույնն էր՝ հերթեր, փնթի սպասարկում, արևի տակ «չիր» դարձող քաղաքացիներ, քրտնքահոտ։

Իմ զրույցները բաժնի պետերի հետ և անձնական դիտարկումները հանգեցրին այն եզրակացության, որ բացի այլո պատճառներից քաղաքացին արևի տակ չորանում է ու հերթերի մեջ «տապակվում» նաև այն պարզ պատճառով, որ անձնագրային բաժիններում աշխատակիցների սուր դեֆիցիտ կա։ 10–12 կետերից սպասարկվում է 2–3–ը կամ լավագույն դեպքում 4–ը։

Իմ այն հարցին, թե ինչո՞ւ է քաղաքացիներին սպասարկող աշխատակիցների քանակը մի քանի անգամ քիչ նախատեսված պատուհանների քանակից, անձնագրայինների պետերը միաբերան պատասխանում էին, որ որոշ ժամանակ առաջ եղել են կրճատումներ, բայց հիմա նոր աշխատողներ չկան։ Թե ինչու անձնագրայինների հաստիքները չեն համալրվում, այլ խոսակցության թեմա է, բայց փաստն այն է, որ 100–հոգանոց հոսքին 2–3 հոգով օբյեկտիվորեն չեն կարող արագ սպասարկել։ Արդյունքում՝ հերթեր, հայհոյանքներ, գետին նստած երեխաներ, «հպարտ քաղաքացիների» անհույս հայացքներ․․․

Եվ այսպես, անձնագրայիններում հերթերն առաջանում են ոչ միայն սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված (մարդիկ մեկնում են արձակուրդի և անձնագրային հարցերը կարգավորելու դիմումները համեմատած տարվա մյուս եղանակների զգալիորեն շատ են), այլ վատ կառավարման հետևանքով։

Ի դեպ, նույն այդ «հպարտ քաղաքացիներին» իշխանությունները սիրում են նաև այլ թեմաներով։ Նրանց մի մասին տանջում են ավտոմեքենաների գազաբալոնների թեմայով, մյուս մասից դրսից ուղարկված դոլարը կամ ռուբլին են կրճատում 3 տոկոսով, էն երրորդներին սպասեցնել են տալիս կադաստրի բաժիններում հերթերի մեջ, չորրորդներին վնաս են տալիս դոլար–դրամ հարաբերակցության կտրուկ խախտմամբ, հինգերորդներին ինֆարկտի են հասցնում բարձր գնաճով, վեցերորդներին վնասում են անկանխկ գործառույթներին անցնելու թեմայով, յոթերորդներից ուզում են բանկային գաղտնիքը գողանալ, ընդդիմախոսներին էլ հետապնդում են՝ դատարանի դահլիճում մահվան հասցնելով կամ «անզգույշ» ձևով ավտոշարասյան տակ գցելով․․․

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում հերթեր Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին