f

Անկախ

Արուսյակ Ալեքսանյանը դիմել է, որ Ալեքսանդր Ազարյանի հարցը քննարկեն. «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Պատճառը, ըստ որոշ ենթադրությունների, այն է, որ երբ Արմեն Գրիգորյանի մահվանից հետո համացանցում հարձակում սկսվեց Գրիգորյանին կալանավորած դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դեմ, Դատավորների միությունը որևէ կերպ չսատարեց նրան։

Ալեքսանյանն էլ, ըստ այդմ, որոշել է պատժել` դիմում գրել և դուրս գալ միությունից։ Ալեքսանդր Ազարյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, հեգնական տոնով էր արտահայտվել Արուսյակ Ալեքսանյանի հասցեին՝ նշելով․ «Եթե Արուսյակը մտածում է՝ ես պետք է հետևեմ նրան ուղղված յուրաքանչյուր քոմենթի, չարաչար սխալվում է: Դատավորների միությունը չի պատրաստվում հետևել Արուսյակին. շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու»։

Հիշեցրել է, որ ժամանակին իր նկատմամբ էլ է արշավ եղել` ոչ ոք չի սատարել, այդ թվում` Դատավորների միությունը: Ապա ավելացրել է․ «Ամեն դեպքում, Արուսյակ Ալեքսանյանի՝ Դատավորների միությունից դուրս գալու առիթով միությունը եռօրյա սուգ հաստատ չի հայտարարել»։ Ազարյանը նաև գնահատական է հնչեցրել Արուսյակ Ալեքսանյանի՝ Արմեն Գրիգորյանի մասով կայացրած դատական ակտի վերաբերյալ․ «Ես համոզված չեմ, որ կոնկրետ Արմեն Գրիգորյանի մասով դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կայացրել է օրինական դատական ակտ: Ժամանակը ցույց կտա՝ արդյոք այդ ակտն օրինական է եղել, թե՞ ոչ»։

Բայց նաև նկատել է, որ միայն Ալեքսանյանը չէ այդ որոշման պատասխանատուն` կալանքի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան և չի փոխվել, բայց ոչ ոք չի տալիս վերաքննիչի դատավորի անունը: Մենք կապ հաստատեցինք դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հետ՝ հարցնելով, թե որն է Դատավորների միությունից դուրս գալու պատճառը, արդյոք ճի՞շտ են մամուլում հայտնված տեղեկությունները, թե միությունն իրեն չի սատարել, դրա համար է դիմում գրել։ Նաև հետաքրքրվեցինք, թե ինչ կարող է ասել Դատավորների միության նախագահի արած հայտարարությունների առնչությամբ։ «Միակ փաստը, որ ես կարող եմ հավելել, այն է, որ այսօր ես համապատասխան գրություն եմ ուղարկել արդարադատության նախարարություն, ինչպես նաև՝ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Մարաբյանին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն պարոն Ազարյանի կողմից տրված հարցազրույցում դատական իշխանության և իմ վերաբերյալ հեգնական արտահայտություններ անելու և, որ ամենակարևորն է, իմ կողմից կայացված դատական ակտի վերաբերյալ կարծիք հայտնելու, գնահատական տալու և կասկածի տակ դնելու հանգամանքը»,- ասաց Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է Դատավորների միությունից դուրս գալուն, ապա նա չցանկացավ իր այդ որոշումը մեկնաբանել կամ բացատրել․ «Եթե ես նպատակահարմար գտնեի դա որևէ կերպ պատճառաբանել, ապա կպատճառաբանեի իմ դիմումում։ Բայց դրա վերաբերյալ ես որևէ պատճառաբանություն չեմ ցանկանում ներկայացնել»։

Փորձեցինք ճշտել՝ չի՞ ուզում մեկնաբանել այն տեղեկությունը, թե նեղացած կամ դժգոհ է միությունից, որ վերջինս չի պաշտպանել իրեն։ «Չեմ ցանկանում որևէ կերպ մեկնաբանել, քանի որ ես որևէ մեկի պաշտպանության կարիքը չունեմ, քանի որ գործել եմ օրենքի շրջանակներում, և իմ միակ պաշտպանն օրենքն է»,- ասաց նա։

Իսկ կապ ունե՞ր միությունից իր դուրս գալը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ կատարված ողբերգական դեպքի ու դրան հաջորդած զարգացումների հետ։ «Պարոն Մակարյան, ես արդեն ասացի, որ որևէ կերպ չեմ ցանկանում մեկնաբանել։ Բայց կրկնում եմ՝ ես որևէ մեկի հովանավորչության կամ պաշտպանության և նման կատեգորիայի այլ երևույթների կարիքը չունեմ»,- շեշտեց դատավորը»:

 

Հայաստան դատական իշխանություն Ալեքսանդր Ազարյան Արուսյակ Ալեքսանյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին