Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը լքած Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին վստահեցրել է, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին՝ անկախ նրանից, թե ով է լինելու Միացյալ Թագավորության ապագա վարչապետը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Նա ընդգծել է ուկրաինացի ժողովրդին աջակցելու Մեծ Բրիտանիայի շարունակական հանձնառությունը և ասել, որ այդ վճռականությունը չի տատանվի, ով էլ դառնա Միացյալ Թագավորության ապագա վարչապետը», - նշված է Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ:
Հրատարակությունը նշում է, որ Ջոնսոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցի շրջանակում անդրադարձել է «վերջին քայլերին, որոնք Մեծ Բրիտանիան ձեռնարկել է ուկրաինական դիմադրությունը մեծացնելու համար, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում հազարավոր ուկրաինացի զինվորների վերապատրաստումը»։
Ջոնսոնը հուլիսի 7-ին հայտարարեց իր հրաժարականի մասին՝ իր անվան հետ կապված մի շարք սկանդալներից հետո։ Վերջինս վերաբերում էր կառավարության անդամ Քրիստոֆեր Պինչերին, ով մեղադրվում էր տղամարդկանց սեռական ոտնձգությունների մեջ։ Նա Ջոնսոնի հովանավորյալն էր Պահպանողական կուսակցությունում։ Այս սկանդալի ֆոնին կառավարության մի քանի տասնյակ անդամներ հրաժարական տվեցին։