f

Անկախ

Ազգային Ժողով «ստիպված» պիտի գնամ Մարուքյանի պատճառով և կամ ինչ պետք է արգելել հատուկ հանձնարարություններով դեսպանին


Կարծես ես, ի վերջո, սեպտեմբերին գնալու եմ խորհրդարան՝ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։ Խոսքը վերաբերում է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ին, որը սահմանում է հատուկ հանձնարարություններով դեսպանի անելիքներն ու պարտականությունները։ Առաջարկելու եմ, որ ներկայումս գործող հոդվածում հավելվի ենթակետ։ Այսօր օրենքը սահմանում է, որ «…Միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան, կամ Կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք»:

Թերեւս, լրացում առաջարկեմ այս հոդվածում հետեւյալ բովանդակությամբ.

«Հատուկ հանձնարարություններով դեսպանին արգելվում է՝

- իրեն համարել նշանակողի ստրուկն ու ամեն մի ասած հիմարությունը փորձել արդարացնել սոցցանցերում, հարցազրույցներում ու ելույթներում։

- Միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերից դուրս անպոչ գդալի պես ամեն վայրկյան ներքաղաքական հարցերում չընկնել ոտքի տակ՝ շեֆին դուր գալու մոլուցքով։

- Հատուկ հանձնարարությունների դեսպանի ընկերական կամ կուսակցական շրջանակը պարտավորված չէ ամեն մի արտասանած անհոդաբաշխ միտքն արագ տարածել ու առավել անմիտ, հերթական միտքն արտահայտել, անգամ եթե մեծ մասին հատուկ հանձնարարություններով դեսպանը քծնանքով եւ շեֆի բարեգթությամբ տեղավորել է պետական համակարգում աշխատանքի կամ ինչ-որ բան է տվել։

- Հատուկ հանձնարարություններով դեսպանը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, եւ ոչ թե՝ թշնամական պետությունների շահերին, ինչպիսին են Ադրբեջանն ու Թուրքիան»։

Ի՞նչ կարծիքին եք։ Անե՞մ այս փոփոխությունները։ Նախկինում այս կետերը տեղ չեն գտել օրենքում, քանի որ չեն պատկերացրել, որ նման կարգավիճակ կարող է ստանալ Էդմոն Մարուքյանը, որը հետեւողականորեն հայտնվում է Փաշինյանին կրծքով պաշտպանողների ավանգարդում ու, անկախ թեմայից, պարտադիր փորձում է արդարացնել իր շեֆին։ Առիթն այսօրվա նրա գրառումն էր, թեեւ միտքը վաղուց կար, երբ Մարուքյանն ամեն անգամ փաշինյանական զրահաբաճկոն էր դառնում՝ արդարացնելու զիջումները, նահանջները, հակաժողովրդավարական քայլերը, բռնությունները։ Այսօր նա հանկարծ հիշել է, թե Հայաստանի Հանրապետության իշխանություններին պետք է պաշտպանել արտասահմանում։ Որեւէ բառ չի ասել, թե ինչու հանկարծ նման միտք մոտը ծնվեց։ Թերեւս չի համարձակվել Հայաստանի Հանրապետության տարածք ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայության կարեւորագույն ներկայացուցիչների մեկի՝ Մուրադ Փափազյանի մուտքն արգելելու մասին իշխանության անհեթեթ հիմնավորմանն ուղիղ անդրադառնալ, բայց դե չգրված իր պարտականությունների շրջանակում պարտավորված է եղել հիմարագույն այդ որոշումն արդարացնել։ Նրա արտահայտած մտքերին չեմ անդրադառնա խորքային, քանի որ ժամանակն է ափսոս։ Բայց մարուքյանական այս վարքի մասին կա պարսկական մի պատմություն. հարյուրամայակներ առաջ, պարսից գահընկեց եղած շահը վերադառնում է իր գահին ու հրամայում պալատական պարուհիներից միայն մեկին կախաղան հանել։ Այս աղջնակն էլ վերջին հույսով ընդվզում է, թե շահի բացակայությամբ բոլորն էլ պարում էին։ Շահի պատասխանը կարճ էր՝ բայց դու դավադիրների համար լաաավ էիր պարում։ Այնպես որ, լավ պարելը Մարուքյանին չի ներվի։ (Սա բռնության ու վրեժխնդրության կոչ չի)։

Մարուքյանն արդեն իր մեծագույն պատիժը ստացել է։ Ողջույններ Արցախի մայրաքաղաքի շուկայի արժանապատիվ տիկնանցից…

Գեղամ Մանուկյան ՖԲ Գրառում Էդմոն Մարուքյան Ազգային ժողով Հայաստան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին