f

Անկախ

Ո՞վ է Եվրախորհրդարանում պարտության մատնել Ալիևին


Ադրբեջանի նախագահն օրերս Բաքվում ընդունել էր Եվրախորհրդարանի պատվիրակությանն ու լուրջ դժգոհություն հայտնել խորհրդարանի «հակաադրբեջանական» դիրքորոշման վերաբերյալ։

«Եվրախորհրդարանի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ ավելի ագրեսիվ է, քան Հայաստանի խորհրդարանինը։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ կա հայկական լոբբիստական ​​խմբի որոշակի ազդեցություն։ Հակառակ դեպքում դա անհնար է հասկանալ,- ընդգծել էր Ալիևը:

Պետք է խոստովանել, որ Ալիևի վրդովմունքն անհիմն չէ։ Եվրախորհրդարանը հատկապես պատերազմից հետո 4 անգամ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի թեմային և ընդունել բավականին ազդեցիկ բանաձևեր՝ հօգուտ Արցախի ու Հայաստանի, ընդ որում՝ երկու անգամ Արցախի հետ կապված հատուկ առանձին  բանաձևերով։

Այդ բանաձևերն արտահայտում են Արցախի արդարացի շահերն ու պահանջները, բայց չպետք է մոռանալ, որբ միջազգային դիվանագիտության մեջ, որքան էլ արդարությունն աղաղակող լինի, նման բանաձևերն առանց լոբիստական աշխատանքի կյանքի չեն կոչվում կամ առնվազն չեն ունենում այն սուր ու դիպուկ շեշտադրումներն ու ձևակերպումները, որոնք կան տվյալ բանաձևերի դեպքում։ Ակնհայտ է, որ բոլոր այդ կարևոր բանաձևերի ընդունման հետևում եղել է պրոֆեսիոնալ, բազմակողմանի և հետևողական լուրջ աշխատանք։ Եվ գուցե անհավանական թվա, բայց Եվրախորհրդարանի կողմից վերջին 4 կարևոր բանաձևերն ընդունվել են հիմնականում մեկ անձի՝ քաղաքական գործիչ, Արտակարգ և լիազոր դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի ջանքերի շնորհիվ։

Վերջինս հայտնի է միջազգային իր լայն կապերով և արդեն տարիներ շարունակ սերտորեն համագործակցում է Եվրախորհրդարանի առանձին պատգամավորների ու կառույցների, Եվրամիության այլ շրջանակների հետ։

Պետք է նշել, որ այդ բանաձևերից որոշներում իր ավանդն ունի նաև Հանրապետական կուսակցությունը, որը Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ է, որն էլ Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունն է։ Հանրապետականը նույնպես իր կապերն օգտագործում է՝ հօգուտ Արցախի հարցի։

Մենք խնդրեցինք Դավիթ Շահնազարյանին մեկնաբանել Ալիևի վերջին հայտարարություններն ու անդրադառալ Եվրամիության կառույցներում իր դերակատարմանը, սակայն քաղաքական գործիչը կտրականապես հրաժարվեց իր գործունեությանը որևէ մեկնաբանություն տալ։ «Կարևորն ադյունքներ են»,- այսքանով եզրափակեց նա։

Ինչևէ, այն փաստը, որ մեկ անձ կարող է նման արժեքավոր արդյունքներ գրանցել միջազգային ամենահեղինակավոր ատյաններից մեկում, այն էլ 44-օրյա պատերազմից և կապիտուլյացիայից հետո, վկայում է այն մասին, որ հաջողության դռներն ամենևին էլ փակ չեն Հայաստանի առջև, ինչպես թվում է կամ ինչպես փորձում է ներկայացնել գործող իշխանությունը։ Հիշենք ապրիլի 13-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը․ «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում մեզ վրա հույս չդնեք»։

Փաստորեն Հայաստանը լավ էլ կարող է միջազգային հանրության վրա հույսը դնել, միաժամանակ բարձր պահել նշաձողը, եթե այդ հանրության հետ ճիշտ աշխատանք կատարվի։

Կարճ հիշեցնենք, թե պատերազմից հետո ի՞նչ կարևոր 4 բանաձև է ընդունել Եվրախորհրդարանը, որոնք այդքան վրդովեցրել են Ալիևին և միաժամանակ լուրջ հիմք են ստեղծել ոչ միայն այսօր, այլև հետագայում ԼՂ հակամարտության կարգավորման գործում Արցախի շահերն առաջ տանելու հարցում։

Առաջին կարևոր բանաձևը 2021 թ․ մայիսի 19-ին ընդունված՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին հակամարտության հետեւանքով ռազմագերիների» հարցով բանաձևն էր, որով պահանջվում է բոլոր պահվող ռազմագերիների և ազատազրկված անձանց վերադարձը։ Դա ռազմագերիների հարցով նման բարձր մակարդակի առաջին լուրջ միջազգային արձագանքն էր։

Եվրախորհրդարանի մեկ այլ կարևոր բանաձև էր այս տարվա փետրվարի 17-ին ընդունված՝ «Եվրախորհրդարանի բանաձեւը ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության իրականացման մասին»: Այս բանաձևում հստակ նշված է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, և որ կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում։ Սա ուղղակի ջախջախում է Թուրքիայի և Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը։

«Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որն ընդունվեց այս տարվա մարտի 10-ին, նույնպես ծանր հարված է Ալիևի համար։ Ի դեպ, հենց այս բանաձի մասին Ալիևն առանձին հիշատակեց Եվրախորհրդարանի պատգամավորների հետ վերջին հանդիպման ժամանակ։ Այս բանաձևում ամրագրվել էր, որ հայատյացությունը, պատմական ռևիզիոնիզմը եւ հայերի նկատմամբ ատելությանը համակարգային, Ադրբեջանի պետական ​​մակարդակով քաղաքականությունն է։

Վերջին շատ կարևոր բանաձևն ընդունվեց բոլորովին վերջերս՝ հունիսի 8-ին։ «Անվտանգությունն Արևելյան գործընկերության տարածաշրջանում և անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության դերը» բանաձևում Եվրախորհրդարանը հստակ արձանագրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ:

Սա չափազանց կարևոր ամրագրում է հատկապես պաշտոնական Բաքվի հայտարարությունների ֆոնին, որ «ԼՂ հակամարտությունն այլևս անցյալում է»։

Բանաձևում տեղ են գտել նաև այլ կարևոր արձանագրումներ․ ընդգծվել է, որ 44-օրյա պատերազմը նախաձեռել է Ադրբեջանը, ինչը Հարավային Կովկասում հանգեցրել է քաղաքական, ռազմավարական եւ օպերատիվ իրավիճակի ստատուս քվոյի արմատական փոփոխության՝ հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր տեղահանվածների առկայությամբ:

Հունիսի 8-ին ընդունված բանաձևում Եվրախորհրդարանը նաև ընդգծում է ազատազրկված անձանց, ռազմագերիների ամբողջական փոխանակման, ազատման անհրաժեշտությունը, ինչպես նաև քաղաքացիական անձանց անվտանգ ու ազատ տեղաշարժի ապահովումը Լեռնային Ղարաբաղում՝ վերահաստատելով 2021 թ․ մայիսի 19-ին ընդունած իր բանաձևը ռազմագերիներ վերադարձի հետ կապված։

Այս բանաձևում անդրադարձ է կատարվել նաև ս․թ․ մարտի 8-ին Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խողովակաշարի վնասման փաստին, որտեղ Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղը սահմանել է «վիճելի տարածք» (disputed territory)․ «… Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարելու հիմնական խողովակաշարը վնասվել էր, և վիճելի տարածքը մնացել էր առանց էներգակիրների հասանելիության…»,-նշված է բանաձևի մեջ։

Ի դեպ, Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի բանաձևից հանվեն արձանագրումները, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ և որ Ադրբեջանն է նախաձեռնել 44-օրյա պատերազմը։ Սակայն Ադրբեջանի ջանքերն ապարդյուն են անցել։

Ամփոփելով այս կարճ անդրադարձը՝ փաստենք, որ միջազգային հարթակներում Հայաստանի ու Արցախի շահերն առաջ տանելու և հաջողությունների հասնելու հնարավորությունները լիովին իրատեսական են ու իրագործելի, եթե այդ ուղղությամբ գրագետ ու պրոֆեսիոնալ աշխատանք կատարվի։

Եթե նման կարևոր միջազգային փաստաթղթերի ընդունման գործում կարող է ազդեցություն ունենալ մեկ անձը, ապա որքան մեծ արդյունքների կարելի է հասնել, եթե այդ ջանքերը գործադրելու ցանկություն, կամք և իհարկե կարողություն ունենան այդ գործունեությամբ զբաղվելու մանդատ ստացած պետական կառույցներն ու պաշտոնյաները։

Ինչպես ընդգծել էր Դավիթ Շահազարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում «Եվրախորհրդարանի այս չորս բանաձևերը լուրջ, կարևոր, արդյունավետ և ամուր համակարգային հիմք են Արցախի Հանրապետության կենսական շահերը պաշտպանող պետական, քաղաքական, հասարակական գործիչների եւ փորձագետների համար, որպեսզի ամենատարբեր միջազգային ատյաններում ու հանդիպումներում հայկական շահերն ամրապնդելու ուղղությամբ ծավալուն, նպատակասլաց և արդյունավետ գործունեություն իրականացվի»։

Սակայն առնվազն զարմանալի ու անհասկանալի է նաև այն, որ Եվրախորհրդարանի այս բանաձևերին հայաստանյան քաղաքական ու փորձագիտական շրջանակները նույնիսկ չեն էլ անդրադառնում։

Այս բանաձևերը լուրջ հաղթաթուղթ են հատկապես Հայաստանի իշխանության ձեռքին, եթե վերջինս ցանկություն ունենա օգտվել դրանցից։ Բայց ակնհայտ է, որ նման ցանկություն չկա։ Ավելին, դեռ մի բան էլ իշխանությունը խոչընդոտում է այդ ջանքերը, և Հայաստանի շահը սպասարկելու պատասխանատվությունը մնում է ոչիշխանական գործիչների և անհատների ուսերին։ Ու եթե դա էլ չլինի, ապա Հայաստանն աշխարհի առջև կզրոյացնի ազգային արժանապատվության ու խելամտության իր ողջ ռեսուրսը։

 

 

Դավիթ Շահնազարյան Իլհամ Ալիև Եվրախորհրդարան Արցախ ԼՂ հակամարտություն խմբագրի ընտրանի Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին