f

Անկախ

Քարամյան ընտանիքին հասցված վիրավորանքի ու անթույլատրելի պահվածքի ընկալումով կարգավորեք Սիսիանի պանթեոնում նրանց որդիներին պատշաճ հուղարկավորման խնդիրը


Վերջին օրերին սոցմեդիայի և մի քանի ԶԼՄ֊ների ուշադրության թիրախում է հայտնվել Սիսիանի պանթեոնում հուղարկավորված զինվորականների շիրմաքարերի խնդիրը, որ, ցավոք, անհարկի ու կոռեկտության սահմաններից դուրս լեզվակռվի տպավորություն է թողնում։ Ստիպված եմ որոշակի պարզաբանումներ ներկայացնել, որոնց համատեքստում, հուսով եմ, հակամարտող կողմերը կսթափվեն ու կվերադառնան բարոյականության դաշտ։

Առաջին, ներկայացվում է, որ միայն Սիսիանում թաղված տղաների գերեզմաններն են առանց շիրմաքարերի մնացել։ Տեղեկացնում եմ, որ 2021 թվականի նոյեմբերի 18֊ին ՊՆ մեկ անձից հրատապ գնման ընթացակարգով ԼԻԲՐԱ֊Ս ՍՊԸ֊ի հետ կնքել է 1 միլիարդ 85 միլիոն դրամի պայմանագիր 950 շիրմաքարերի՝ իրենց լրակազմով, ձեռքբերման նպատակով։ Պայմանագրի վերջնաժամկետը 2022 թվականի հուլիսի 1, հետևաբար, Սիսիանն ամենևին միակը չէր։ Հարց՝ ինչո՞ւ Սիսիանի 67 շիրմաքարերի ձեռքբերումը տեղի չի ունեցել այդ պայմանագրով։ Պատասխանն ակնհայտ է՝ պետական և տեղական իշխանության մարմինների թերացման կամ անգործության արդյունքում։ Ու սրա համար պետք է ոչ թե արդարանալ կամ պարզաբանումներ հորինել, այլ ներողություն խնդրել առնվազն, իսկ անմիջական պատասխանատուներին, ում մեղքով անհրաժեշտ գործողությունները չեն արվել, պաշտոնանկ անել։ Այդուհանդերձ, նշեմ, որ Սիսիանի համայնքապետարանը ամենևին միակ մեղավորը չէ, իսկ համայնքապետի անձի թիրախավորումը բոլոր պարագաներում տեղին չէ։

Երկրորդ, իրենց լրակազմով 67 շիրմաքարերի համար անհրաժեշտ ֆինանսական հատկացման, մրցույթի, մատակարարման պայմանագրի մասին հրապարակային և ամբողջական տեղեկատվություն չի ներկայացվել իրավասու մարմնի կողմից։ Հատվածական, ոչ լիարժեք, կցկտուր, զրույցների մակարդակով, խնդրի մասին բարձրաձայնողների հետ լեզվակռվի մեջ ներքաշվելու, փոխադարձ վիրավորանքներով միմյանց պախարակելու գործելաոճը անընդունելի է բոլոր պարագաներում։ Դրանից կարելի էր և պետք էր խուսափել՝ բավական կլիներ, եթե Սիսիանի համայնքապետարանի հանրային կապերի պատասխանատուները պատշաճ կատարեին իրենց աշխատանքը և սպառիչ տեղեկատվություն տրամադրեին հանրությանը։ Եվ այս խնդիրն ամենևին բացառություն չէ, ցավոք, գործելակերպ է, որի արդյունքում անձնավորված վիրավորանքներ են հնչում Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հասցեին։ Ամեն պարագայում երևույթը դատապարտելի է կրկնակի, հարգանքը նահատակների հիշատակի առջև պետք է ոչ թե ոգևորեր համայնքապետի պաշտոնակատարին վիրավորելու մրցույթում առաջամարտիկ դառնալու, այլ զգաստացներ ու մղեր ավելի զգույշ լինելու մեր հերոս նահատակներին վերաբերող այս չափազանց զգայուն խնդրի քննարկման ժամանակ։ Տեղեկացնում եմ, որ սույն թվականի հունիսին շիրմաքարերի ձեռքբերման մրցույթը կայացել է, մասնակցել և հաղթել է նույն ԼԻԲՐԱ֊Ս ՍՊԸ֊ն, պայմանագրի արժեքը ռեկորդային բարձր գնով՝ 67 շիրմաքար 105 միլիոն դրամով։ Նշված կազմակերպության և շիրմաքարերի այս առեղծվածային պատմությանը կանդրադառնամ առանձին, որ հասկանալի լինի՝ Սիսիանի համայնքապետը շատ փոքր մարդ է այս մութ քարանձավում, բայց այդ մասին հաջորդիվ։

Երրորդ, շիրմաքարերի խնդրի լուծումը ամենևին հերոսություն չէ, այլ պարտք, պարտավորություն, հետևաբար, անհարկի ու անպատվաբեր է հարցը լուծողի "պատվական" մեդալի համար պայքարը՝ համեմված փոխադարձ վիրավորանքներով։ Բոլոր նորմալ մարդիկ ամաչում են այս իրավիճակի համար, վերջ տվեք անպատիվ ու խնդրին անհարիր բառամթերքով միմյանց պախարակելը, հարգեք Ձեր անձը և զբաղեցրած պաշտոնները կամ հանրային դիրքը։

Եվ վերջապես, Քարամյան ընտանիքին հասցված վիրավորանքի ու անթույլատրելի պահվածքի ընկալումով կարգավորեք Սիսիանի պանթեոնում նրանց որդիներին պատշաճ հուղարկավորման խնդիրը, որ առաջացել է Սիսիանի պանթեոնում թաղումների կարգ սահմանող իրավական փաստաթղթային հիմքի բացակայության պատճառով։ Մշակեք և հաստատեք համապատասխան փաստաթուղթը՝ սահմանված ընթացակարգով, որպեսզի գործավարական անգրագիտության պատճառով անթույլատրելի մարդկային ցավ չպատճառեք հայրենիքին որդիներ զոհված պատվելի ընտանիքի։

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Սիսիան զոհվածներ Հայաստան խմբագրի ընտրանի

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին