f

Անկախ

«Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքուն հստակ պատկերացում ունի, իսկ մենք չենք պատկերացնում՝ ինչ է լինելու. ադրբեջանագետ


Ադրբեջանը հիմա մոտավորապես վերապրում է այն իրողությունը, որը մեզ մոտ էր առաջին արցախյան պատերազմից հետո. իրենք հաղթել են պատերազմում, բայց էյֆորիան կամաց-կամաց սառում է, ի հայտ են գալիս բոլոր սոցիալական-տնտեսական խնդիրները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, «Տարածաշրջանը և մենք» թեմայով քննարկման ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Նա նշեց, որ Ադրբեջանը ներսում ունի ավելի շատ սոցիալական բողոքի մեծ ռիսկեր, այդ թվում նաև նույն փախստականների խնդիրը, որոնց խոստացել էին վերադարձ, բայց բավականին դանդաղ են շինարարական աշխատանքներն ընթանում։

«Ադրբեջանը հիմնական ծախսերն անում է ռազմական ենթակառուցվածքի վրա՝ ամրացնելով, կառուցելով ճանապարհներ, օդանավակայաններ։ Խաղաղ բնակչության վերաբնակեցման պրոցեսը բավականին բարդ և դանդաղ է գնում առաջին հերթին ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Ադրբեջանն ակնկալում էր, որ ներդրումներ կգան, բայց մեծ ֆինանսական հոսք չի նկատվում երկու հիմնական պատճառով. անվտանգության խնդիր, որովհետև ներդրողներն ուզում են ունենալ երաշխիքներ և երաշխքիները պայմանավորել այդ թվում նաև խաղաղության պայմանագրով, որը պետք է կնքվի։ Դա է նաև պատճառը, որ Ադրբեջանը շտապում է փաստաթղթի  ստորագրման հարցում։

Երկրորդ՝ Ադրբեջանի ներսում կոռուպցիայով  պայմանավորված տենդերների ոչ թափանցիկ լինելն է, դատական համակարգի ոչ լիարժեք գործելն է։ Ներդրումների մասով Ալիևի սպասումները դեռ չեն արդարանում, հետևաբար ֆինանսական բեռը մնացել է պետության վրա։ Դրա համար կենտրոնացել է օկուպացված տարածքերում ենթակառուցվածքի վրա, որը հետագա պատերազմի համար իրեն անհրաժեշտ է», -ասաց Անժելա Էլիբեգովան։

Ինչ վերաբերում է  արտաքին քաղաքականությանը, նա նշեց, կիզակետում Եվրոպայի հետ համագործակցությունն է նավթագազային սեկտորում։

«Եվրոպացիները համագործակցում են Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով, որ այդ երկրում  ավտորիտար և դիկտատուրային ռեժիմ է, որովհետև երբ որ հերթը հասնում է գազին, իրենց կոմֆորտին, իրենք խնդիր չեն տեսնում, համագործակցում են Ադրբեջանի հետ, որն իրենց իսկ զեկույցներով կամ տարբեր միջազգային կառույցների հայտարարություններով դեմոկրատիայից շատ հեռու է, խախտվում են մարդու իրավունքներ, կա կոռուպցիա և այլն։

Երբ հերթը հասնում է ռեալ պոլիտիկին, եվրոպացիները հիմա ադրբեջանցիների հետ բավականին բարիդրացիական շփումների մեջ են տնտեսական ոլորտում»,- ասաց ադրբեջանագետը։

Խոսելով Ադրբեջանի կողմից վարվող դիվանագիտական աշխատանքի մասին, Ա. Էլիբեգովան նշեց, որ բավականին կոմպլեմենտար է, ռուսական կողմի հետ բավականին ակտիվ աշխատում են։ Ի տարբերություն ամերիկյան կողմի, Նարիշկինը այց կատարեց Հայաստան, նաև Ադրբեջան, նաև Իրանի ներկայացուցիչները։ Կարծում եմ՝ պայմանավորվածությունները, որոնք հիմա բանակցում են նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, հիմա քննարկման ակտիվ փուլում են»,- ասաց Էլիբեգովան։

Նա վստահ չէ, թե այստեղ մենք ունենք սուբյեկտայնության այն մակարդակը, որ որոշումների վրա ազդեցություն ունենանք, մեր շահերը հաշվի առնվեն։

«Տարածաշրջանի ավելի մեծ խաղացողներն առանձնապես մեր կարծիքն այստեղ հաշվի չեն առնում։ Չնայած մյուս կողմից ես նույնիսկ հստակ չգիտեմ՝ որն է մեր պաշտոնական դիրքորոշումը  կոմունիկացիաների բացման ռիսկերի վերաբերյալ, որովհետև հստակ ծրագիր մինչ օրս չեմ տեսել։

Ադրբեջանն ավելի հստակ ձևակերպում ունի և ֆորմատի վերաբերյալ, և Զանգեզուրի միջանցքով անխափան տեղաշարժի վերաբերյալ: Իսկ թե Հայկական կոմղից ինչպես եւ ինչ է կառուցվելու, մինչ օրս փաստացի հստակ ձեւակերպում չունենք: Նաեւ հստակ չունենք, թե սահմանների բացումից ինչ ենք շահելու, տնտեսական հաշվարկներ չկան: Ադրբեջանը դա էլ է բավականին ակտիվորեն հրապարակում»,- ասաց Անժելա Էլիբեգովան։

Հայաստան Անժելա Էլիբեգովա

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին