ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ 2028թ․ Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ հաստատել են Խաղերի անցկացման օրերը։
Լոս Անջելեսի Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա 2028թ․ հուլիսի 14-ին, փակման արարողությունը՝ հուլիսի 30-ին։
Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն 2028թ․ օգոստոսի 15-ից 27-ը։