f

Անկախ

«Ժողովուրդ». Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցվել են. ինչ պատմություններով է նա հայտնի


«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները դադարեցվել են։

Իսկ ինչ պատմությունների մեջ հայտնվեց դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը:

Վերջինիս Դատարանի նախագահ նշանակվելոց հետո ԱԱԾ-Ն մտավ Վերաքննիչ դատարան եւ առգրավեց մակագրման սարքը: Տեւական ժամանակ դատական համակարգը հայտնվեց անցանկալի կարգավիճակում եւ քաղաքական իշխանությունները աղմկահարույց գործերը մակագրեցին իրենց սիրելի դատավորներին: Վերաքննիչ քրեական դատարանի մի շարք դատավորների նկատմամբ հարուցվեցին կարգապահական վարույթներ եւ նման այլ դեպքեր:

Ավելին, հիշեցնենք, թե ինչ պատմության մեջ էր հայտնվել տարիներ առաջ դատավոր Սահակյանը  Տարիներ առաջ քրեական գործերից մեկով «պրոմխ» տված դատարանի նախագահը վերադարձավ իր աթոռին: Բանն այն է, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու պաշտոնավարման ժամկետը լրացել էր հուլիսի 4-ին: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում դատավորները ցանկանում էին տեսնել հեղինակություն վայելող, բարձր վարկանիշ ունեցող և անաչառ դատավոր Մխիթար Պապոյանին, մինչդեռ դա ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի սրտով չէր, քանի որ համակարգում հեղինակություն վայելող դատավոր Մխիթար Պապոյանը որևէ կերպ չէր համաձայնի գործարքի գնալ Ջհանգիրյանի հետ, քաղաքական հնչեղություն ունեցող գործերով իշխանահաճո որոշումներ չէր կայացնել:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ քննարկվում էին նաև դատավոր Սևակ Համբարձումյանի և Տիգրան Սահակյանի թեկնածությունները, որոնք բավականին մոտ հարաբերություններ ունեն ՀՀ նախկին զինդատախազ,  ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Ինչեւէ, արդյունքում Տիգրան Սահակյանը ընտրվեց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ: Ստացվում է՝ ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհագիրյանը համակարգը ամրապնդել էր իրեն ենթարկվող դատավորներով, հետագայում դատական համակարգից ցանկալի արդյունք ստանալու համար:

Իսկ հիմա եւս մեկ կարեւոր ուշագրավ հանգամանքի մասին: Տիգրան Սահակյանը 2008 թվականից մինչև 2016 թվականը զբաղեցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը, սակայն աղմկալի պատմության արդյունքում նրա հետ գործարքի գնացին ու հանեցին նախագահի պաշտոնից: Այսպիսով, 2016 թվականին մամուլը ողողվեց երկու դատավորների շուրջ առաջացած սկամդալային պատմությամբ: Մասնավորապես , վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի պաշտոնն իջեցրել էին, նրան տալով սովորական դատավորի կարգավիճակ, իսկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը, ինչպես հիմա անհետացել էր : Իսկ ահա պատճառը մի քրեական գործով, ինչպես մամուլն էր գրել «պրոմըխն» էր:

Ըստ տեղեկությունների ասում են, թե ինչ-որ գործով Ս.Ուզունյանն ու Տ.Սահակյանը մի բան այն չեն արել, հենց դա էլ դարձել է ճակատագրական։ Եվ այնքան, որ Ուզունյանին կանչել ու ասել են՝ դիմումդ գրի գնա, իսկ վերջինս ընդամենը արձակուրդ գնալու դիմում է գրել ու անհետացել, իսկ Տիգրան Սահակյանին էլ համաձայնել են պահել նույն դատարանում՝ դատավորի կարգավիճակով։

Թե որ գործով և ինչ վրիպում էին թույլ տվել հայտնի չդարձավ, սակայն որոշ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձավ: Պարզվում է՝ այդ «վրիպումի» մասով արտահոսքը կազմակերպել է ու ղեկավարներին հայտնել է դատավորներից մեկը: Եվ ահա Սամվել Ուզունյանին ՀՔԾ-ն կաշառքի գործով երկու տարի է՝ փնտրում է, իսկ ահա տարիներ առաջ «պրոմխ» տված Սահակյանի համար արշալույսները խաղաղ են ու նա վերադարձել էր իր նախագահի պաշտոնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան Վերաքննիչ քրեական դատարան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին