f

Անկախ

Ո՞րն է կյանքի նպատակը


Ռենետա Ինջովա:

Մեծարգո այս տիկնոջ մասին ես առաջին անգամ լսել եմ Երևանի Պիո Յավորովի անվան թիվ 131 դպրոցում 2004 թվականին, երբ ընդունելով հայրենակցիս՝ ճարտարապետության դոկտոր - պրոֆեսոր Գառիկ Շախկյանի /գնում էր շնորհավորելու իր մտերիմ ընկերոջ՝ դպրոցի տնօրեն Գրիգոր Սաֆարյանի 2-րդ անգամ մայրաքաղաքի լավագույն տնօրեն կոչմանն արժանանալու առթիվ/ առաջարկը ուղեկցեցի նրան այդ կրթօջախ:

Կրթօջախ քիչ է ասել, քանզի այդտեղ նաև թանգարաններ էին, փառքի սրահներ և ոգեղեն վավերագրեր:  Դպրոցի մուտքի  դիմացի պատին բուլղար Պ. Յավորովի «Հայեր» բանաստեղծությունն էր, որ գրվել է հայկական կոտորածներից ստաած տպավորությամբ: Հենց այդ բարձրաճաշակ ձևավորված վահանակի մոտ էլ 1988-2017թթ. դպրոցի տնօրեն,  երգիչ, մակավարժ, հասարակական գործիչ Գրիգոր Սաֆարյանը (խոր վշտով արձանագրում եմ, որ բոլորովին վերջերս նա էլ միացավ հավերժության աստղաբույլին) խոսելով Անդրանիկի, Նժդեհի և ուրիշ հայերի բուլղարական հետքի մասին, հիշելով Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկած օլիմպիական չեմպիոններ Նորայր Նուրիկյանին և Արմեն Նազարյանին, տվեց նաև մոր կողմից հայկական ծագումով ժամանակին  Բուլղարիայի վարչապետ Ռենետա Ինջովայի անունը: Մի քանի նախադասությամբ նա այնպես պատկերավոր ներկայացրեց նրան, որ երբ ավարտեցի վերջինիս «Արմատներ և ծաղիկ» (2022թ., Բուլղարերեն՝ 2017թ.) գրքի ընթերցումը շատ դրվագներ կարծես արդեն դաջված էին ուղեղումս:  Սա մի վշտով լի կյանքի պատմություն է, որ հավակնում է դառնալ մի ողջ ժամանակաշրջանի տարեգրություն:  Հեղինակն աշխատությունը համարել է իր գերդաստանի քրոնիկոնը և առաջարկել որպես ուղեցույց իր վաղամեռիկ դստերը նվիրված «Ռալիի  դասերը» գրքի համար: Սրտաբուխ շարադրանքով այս գրքի երկու մասերում էլ կարմիր թելի պես անցնում են հայրենիքի, հայրենապաշտության, ահատին վերապահվող դերի ու պատասխանատվության ընդգծումներ: Այստեղ արմատներին ապավինելու բնության կարևորագույն չափանիշի ընդգծումը կա: Կարդալով այս գիրքը, իմանում ենք, թե ինչ դեր ունի տոհմածառի նկարագրությունը մեր կայնքում, կամ թե՞ ինչու է այն ներկայանում ծառի տեսքով: Այնքան տիպական ու հանրային ե Ինջովայի հերոսները, որ ես չուզեցի ոչ մեկին առանձնացնել ու անուններ տալ:  Ուրախություն և տխրություն կարծես միախառնվում են, երբ նայում ես գրքի էջեր բերված վավերագրերին ու դրանցում առկա հեղինակի ընդգծումներին ու տարբերակումներին:  Որքան ցավ կա, որքան տառապանք ու կողքին որքան լույս ու հույս: Հաճախ չի պատահում, որ սկիզբը դառնում է վերջ: Այս աշխատության վերջում «Սկիզբը» խորագրով օրագրային տիպի գրառումներ են՝ սիրո, ցավի, հույսի բացիկներ են, որոնք ամբողջության մեջ ազդարարում են, որ բախտից վերև ոչինչ չկա: Բախտից վերև ոչինչ չկա, իսկ հայի պարագայում բախտը ավելին է կարծես բախվել եղեռնի սարսափին, միլիոնավոր կորուստներին, գաղթին, դեգերումներին… Մեծ եղեռնից մազապուրծ Զաքարյանների տոհմը զոհասեղաին դնելով ամենաթանկը, ցավը ատամներով սեղմելով իր երկրորդ հայրենիքում ոտքի է կանգնում ու հանրայնացնում «Ո՞րն է կյանքի նպատակը» հարցի պատասխանը: Այս հարցադրմանը ամեն մեկը ունի իր ուրույն պատասխանը: Բայց, երբ կարդացի Ռենետա Ինջովայի այս խորիմաստ իրապատումը, իմ պատասխանում սկսեցի ուղղումներ մտցնել՝ ընդարձակելով մտքերս, փոխելով խոսքիս որոշ արտահայտություններ: Հավատում եմ, որ դու էլ սիրելի՛ ընթերցող, կմիանաս իմ մտորումներին, կդառնաս պատրաստակամ՝ շնորհակալություն ասելու գիրքը Բուլղարերենից  թարգմանած Զարի Թանգարանյանին, այն խմբագրած և տպագրության պատրաստած Տիգրան Նիկողոսյանին, Մարի Ստեփանյանին՝ ում հոգածությամբ լույս աշխարհ է եկել այս գիրքը: Ես իմ վաղեմի բարեկամ, վաստակավոր ժուռնալիստ Տիգրան Նիկողոսյանին կրկնակի շնորհակալ եմ գիրքն ինձ ընծայագրելու և նաև իր «Ի՞նչի համար է ապրում մարդը» վերջնախոսքով աշխատությունն ամբողջ խորությամբ ընկալելուն, օժանդակելու համար:  

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Հայաստան Վաղարշակ Ղորխմազյան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին