f

Անկախ

ՄԻՊ–ը այցելել է ՊՆ Կենտրոնական հավաքակայան, հետեւել զորակոչի ընթացքին


Ամառային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը եւ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այսօր՝ հուլիսի 18-ին,  այցելել են ՊՆ Կենտրոնական հավաքակայան: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

«Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի եւ կենտրոնական հավաքակայանի ղեկավար կազմի հետ շրջայց է կատարել հավաքակայանում:

Պաշտպանը հետեւել է զորակոչի ընթացքին, ծանոթացել հավաքակայանում զորակոչի կազմակերպման առկա պայմաններին, զորակոչիկների դիմավորման, ընդունման, գրանցման կարգին, ինչպես նաեւ հետեւել է զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացին:

Հավաքակայանում շրջայցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բժշկական հանձնաժողովի աշխատանքներին ու զորակոչիկների բուժզննումների ընթացքին: Բժիշկների հետ քննարկվել են զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր:

Զորակոչիկների հետ առանձնազրույցում հատուկ ուշադրություն է դարձվել նրանց առողջական վիճակի հետ կապված հարցերին, բարոյահոգեբանական վիճակին, անդրադարձ է կատարվել նրանց հետաքրքրող հարցերին, զորակոչիկներին ներկայացվել է իրենց իրավունքները, ինչպես նաեւ Պաշտպանին դիմելու կարգը:

Պաշտպանը շնորհավորել է զորակոչիկներին զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն՝ նշելով, որ իրենց իրավունքների հետ կապված հարցերը լինելու են Պաշտպանի ամենօրյա ուշադրության ու հոգածության ներքո:

Այցի ավարտին առանձին քննարկում է եղել ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի եւ կենտրոնական հավաքակայանի ղեկավար կազմի հետ, Պաշտպանին են ներկայացվել զորակոչին առնչվող եւ առաջնային լուծում պահանջող մի շարք կարեւոր հարցեր, այդ թվում՝ զորակոչիկների առողջական խնդիրների, կրթության ցենզի, տարկետումների, զինվորական ծառայության գրավչության բարձրացման վերաբերյալ եւ այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի ներկայացուցիչների՝ այցի ընթացքում դրսեւորած համագործակցության բարձր մակարդակը, որն, իհարկե, դրական ազդեցություն է ունենում զինծառայողների իրավունքների պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու գործում։

Հայաստան ՀՀ ՄԻՊ

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին