f

Անկախ

Արդարադատությունը վերածվում է դոկտոր Մենգելեի. Այլընտրանքային նախագծեր խումբ


Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, այլև՝ սպանության մեքենա։Մեքենան գործում է գրեթե անխափան։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կա քննիչների, դատախազների, դատավորների մի որակ, որի  համար կարևոր չէ, թե ի´նչ արարքի համար են կալանավորում, որո´նք են անազատության մեջ պահելու հիմքերը, ինչպիսի´ն է կալանքի տակ հայտնված անձի առողջական վիճակը։ Կարևորը քաղաքական պատվեր կատարելն է։

Այս պահին քաղաքական պատվերի շրջանակներում են Նարեկ Մանթաշյանը, Միկա Բադալյանը, Ավետիք Չալաբյանը և ևս տասնչորս անձ։

Արմեն Գիգորյանի դեպքն առանձնահատուկ է, որովհետև նա մահացավ դատարանի դահլիճում։ Բայց կալանքը, որպես մարդուն տանջելու, նրա հանդեպ հաշվեհարդար լինելու գործիք Հայաստանում սկսում է հասնել կատարելության։ Հետադարձ հայացքը շատ կարևոր է  հասկանալու համար, թե «Նոր Հայաստանում» ինչ ճանապարհ է անցել մահվան մեքենան, և ուր կարող է տանել այն՝ չկանգնեցվելու դեպքում։

Մանվել Գրիգորյանի դատավարությունը լինչի դատաստան էր հիշեցնում։

Ծանր հիվանդությունից հյուծված մարդուն մերժում էին կալանքը փոխել, ցուցադրաբար տանում դատարան՝բացահայտ կերպով հասկացնելով, որ նրան այդ եղանակով պատժում են։ Դատավարությունները պարբերաբար ընդհատվում էին շտապօգնության կանչերով։ Մանվել Գրիգորյանին դանդաղ «սպանեցին», իսկ տուշոնկաների և վաճառված էմոցիաների մասին այլևս որևէ մեկը չի հիշում։

Արմեն Չարչյանի պատմությունը։ Հանրահայտ բժիշկը, որն ուներ առողջական լուրջ խնդիրներ, քաղաքական հետապնդման շրջանակներում հայտնվել էր անազատության մեջ։ Սրտի կաթվածով, բուժում ստացող բժշկին հիվանդանոցից տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող էր, կալանքի հետ անհամատեղելի։ Այդ հանգամանքը հաստատվեց նաև փորձաքննության արդյունքում՝ բժիշկների հանձնաժողովի կողմից։ Ուրեմն ի՞նչ էր Չարչյանի նկատմամբ կիրառված կալանքը, եթե ոչ՝ բացահայտ պատիժ։

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ եղել է 537 օր։ Հաշվեհարդարի  դասագրքային օրինակ։ Ռ. Քոչարյանը, գտնվելով արտերկրում ՀՔԾ առաջին իսկ ծանուցագիրը ստանալով վերադարձել էր Հայաստան, չէր թաքնվել, չէր խուսափել քննությունից, այնուամենայնիվ կալանավորվեց։ Ամիսներ հետո իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները խոստովանեցին, որ իրենց սցենարը փլվել էր այդ պահին. ըստ իրենց հաշվարկի` Ռ. Քոչարյանը չէր գա Հայաստան, կմնար արտերկրում, և այդ դեպքում իշխանությունը նրան կհռչակեր մարտի 1-ի «միակ կազմակերպիչը, միակ պատասխանատուն և միակ մեղավորը»։ Եվ թեև պլանը չէր հաջողել, որպես պատժիչ գործիք կիրառվեց կալանքը, որից հետո ստիպված եղան ընդունել, որ դա արվել է հակասահմանադրական հոդվածով։

Այս պահին բացահայտ խոշտանգում է իրականացվում Նարեկ Մանթաշյանի հանդեպ, որն ունի առողջական լրջագույն խնդիրներ,  շաքարային դիաբետի բարձր ցուցանիշով պարբերաբար տեղափոխվում է հիվանդանոց, իսկ այնուհետև՝ կրկին նախնական կալանքի վայր։Եվ թեև նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ, բայց, ըստ երևույթին, նրան պետք է պատժել, պատժել կալանքով։ Այդպես է իջել հրահանգը և համակարգն անմռունչ դա անում է։

Պատժում են Ավետիք Չալաբյանին։ Ամեն գնով պատասխանատվության ենթարկելու համար քրեական օրենսգրքում արտահերթ նիստով հոդված են ավելացնում։ Դատավորը, քաղաքական պատվերի շրջանակում, երկարացնում է կալանքը տասը օրով, իսկ թե ինչո՞ւ, նույնիսկ ինքը չգիտի, և չի կարողանում հիմնավորել։ Կալանքով պատժել է պետք։

Մեր աչքի առջև ընթացող պրոցեսներից կարելի է եզրահանգել, որ այս միջոցը կիրառվում է հատկապես այն գործերով, որոնք «ջուր» են, չունեն ապացուցողական բազա, և դատական քննության պրոցեսում քանդվելու են, շատերը, հավանաբար, չեն ստանա ազատազրկման ժամկետ։ Իսկ մինչ այդ, քանի դեռ կա հնարավորություն, մարդկանց պետք է պատժել, ընդհուպ՝ մինչև մահ։

Մենք չգիտենք բանտերում պահվող մյուս ակտիվիստների, գործիչների առողջական վիճակի իրական պատկերը։ Բայց գիտենք, որ նրանց գերակշիռ մեծամասնության համար կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է ոչ թե ելնելով գործից բխող իրական անհրաժեշտությունից, այլ՝ որպես անհնազանդներին պատժելու և տանջելու միջոց։

Պատվեր և ինքնավզադրվածներ

Շատ վտանգավոր վիճակ է ստեղծվել։ Եվրոպական կառույցները, մարդու իրավունքների պաշտպան պետությունների դեսպանները,թերևս որոշակի շահերից ելնելով, «ոչինչ չեն տեսնում, չեն լսում, չեն հասկանում»։ Արձանագրում ենք, որ այս պահին չկա միջազգային ճնշում։

Ներքին պետական ինստիտուտները չեն կատարում իրենց՝ օրենքով սահմանված գործառույթները և ամբողջությամբ մտել են քաղաքական պատվերի տակ, որը, ինչպես տեսնում ենք, արդեն բերում է մահերի։

Արդարադատության պատասխանատուներից մեկը հայտարարում էր,  որ Նիկոլի նկարին նայելիս իրեն ավելի ազնիվ է զգում. հետաքրքքիր է Արմեն Գրիգորյանի մահից հետո՞ էլ է այդպես զգում։ Եվ ընդհանրապես զգո՞ւմ է , թե ի´նչ հրեշի է վերածվել դատաիրավական համակարգը։ Մյուսն ասում էր՝ «վզիս դրել են ապօրինություններ անել», ու հետո ուղարկում են Հ1-ի եթեր՝ ինքնաստորանալու։ Քննիչներ, դատախազներ, դատավորներ ինքնավզադրված հոգեվիճակում են՝ անելով ամեն ինչ, ամեն անօրինականություն։

Չկա հույս, որ Արեն Գրիգորյանի մահը որևէ բան փոխելու է։ Ամեն ինչ շարունակվելու է նույն կերպ։ Մահ տվող համակարգերը կոսմետիկ փոփոխությունների ենթակա չեն։

Հայկական արդարադատությունը վերածվել է դոկտոր Մենգելեի՝ ֆորմալ օրինականության և անպատժելիության զգացումով հրեշավոր մարդասպանի։ Սա պետք է կանգնեցնել»:

Հայաստան Այլընտրանքային նախագծեր խումբ

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին