f

Անկախ

ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել. Տիգրան Աբրահամյան


ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել, որը 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ նոր մանրամասներ է ի հայտ բերում կամ եղած կասկածանքները հաստատում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ գեներալ Խաչատրյանը պատերազմի օրերին առանցքային պաշտոն է զբաղեցրել և տիրապետում է այնպիսի տեղեկատվության, որին խիստ սահմանափակ թվով մարդիկ են տիրապետում։

168 ժամ-ի հետ զրույցում վերջինս հաստատել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանից բանակային կորպուսներին և Պաշտպանության բանակին հրաման իջեցվել է անցնելու պաշտպանության, սակայն եղել է հատված, որը ողջ ծավալով թշնամու  գործողություններին չի պատրաստվել՝ ակնարկելով ՊԲ-ին։

Ավելին, Խաչատրյանը պնդում է, որ պատերազմից առաջ եղել է ԳՇ պետի կարգադրությունը՝ լինել կառավարման կետերում, սակայն ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պատերազմի մեկնարկին այնտեղ չի եղել։

Պատերազմում մեր պարտության գլխավոր խնդիրն այն է եղել և դրա վրա պետք է կենտրոնանալ, որ չնայած նախապես հավաստի տեղեկություններ են ստացվել պատերազմական գործողությունների մեկնարկի վերաբերյալ, ասում են՝ նույնիսկ կոնկրետ օրն է հետախուզությունը նախապես իմացել, Զինված ուժերը, իսկ ավելի կոնկրետ՝ ՊԲ-ն, ողջ հնարավորություններով չի ծավալվել, այլ միայն որոշակի ուժեղացումներ է արել, ինչը նման իրադրության պայմաններում խիստ անբավարար է եղել։

Ավելին, տեղեկություններ կան, որ հետախուզությունը նույնիսկ հստակ ասել է, որ հարձակման գլխավոր ուղղությունը Արցախն է լինելու և դրա հիման վրա բանակային կորպուսները ոչ միայն խաղաղից պատերազմի անցնելու համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել, այլ դրա շրջանակներում նույնիսկ հասցրել են սպառազինության պահեստները տեղափոխել, ինչը ՊԲ-ի դեպքում չի եղել և Ադրբեջանը պատերազմի առաջին օրերից դրանք անմիջապես խոցեց։

Թե ինչո՞ւ ՊԲ-ն համապատասխան հետախուզական տեղեկությունների առկայության պայմաններում նախապես ողջ ծավալով չի բացազատվել, պաշտպանության չի անցել, արդեն հուշում է, որ պատերազմի հանգամանքների բացահայտման գլխավոր պատճառն այստեղ պետք է փնտրել»։

Հայաստան Տիգրան Աբրահամյան ՖԲ Գրառում

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին