Մալթայի ոստիկանությունը ձերբակալել է Pilatus Bank-ի տնօրեն Ալի Սադր Հաշեմինեջադին փողերի լվացման և Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան սանկցիաների ռեժիմի խախտման մեղադրանքով:
Pilatus Bank-ը իրականում պատկանում է Իլհամ Ալիևին և նախիջևանյան կլանը ներկայացող ամենազոր նախարար Քամալլեդդին Հեյդարովին: Մանրամասներին կանդրադառնամ առաջիկայում առանձին գրառումով, հատկապես, որ չափազանց հետաքրքիր մանրամասներ կան 44-օրյա պատերազմի հետ կապված: Իլհամ Հեյդարը առաջիկայում բազմաթիվ էլ ավելի տհաճ անակնկալների է բախվելու և՛ արտերկրում, և՛ սեփական երկրի ներսում, սրանք դեռ ծաղիկներն են: Վերջապես հասունացել է ժամանակը լուծելու մեր գլխավոր խնդիրը Հայաստանում: