f

Անկախ

Քաղաքացիները դատարանի շենքի դիմաց ծաղիկներ խոնարհեցին եւ մոմեր վառեցին՝ ի հիշատակ Արմեն Գրիգորյանի


 

Քաղաքացիները դատարանի շենքի դիմաց ծաղիկներ խոնարհեցին եւ մոմեր վառեցին՝ ի հիշատակ Արմեն Գրիգորյանի

22:17, 15.07.2022

Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: ՔաղաքականությունՀասարակությունՊատահարներՄշակույթ

 


 

«Դիմադրություն» շարժման անդամները երթով հասան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր, որտեղ այսօր նախնական դատալսումների ժամանակ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Դատարանի շենքի դիմաց քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին եւ մոմավառություն կազմակերպեցին՝ ի հիշատակ Արմեն Գրիգորյանի։

Դատարանի դիմաց ոստիկանական ուժեր կային։ Ելույթով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը, ապա ցուցարարները երթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նա կորցրեց գիտակցությունը՝ ընկնելով աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է։ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար: Նա  մայիսի 17-ից գտնվում էր անազատության մեջ։

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր. «Շիրակի եւ արարատյան դաշտավայրի ժողովուրդը միշտ դավաճան է եղել, իսկ սարեցիները՝ Տավուշը, Սյունիքն ու Արցախը, միշտ էլ եղել են իսկական հայ, որովհետեւ արյուն չեն խառնել թուրիք հետ, սրանց կեսը թուրք են, սրանք թուրքի եթիմ են, ոնց կարող են դրանք հայ լինել»։

Արմեն Գրիգորյան Դատարան ծաղիկներ Հայաստան Տեսանյութ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին