f

Անկախ

«Խաղաղության օրակարգ» ցինիկագույն ձևակերպումը իրականում ակնհայտորեն պատերազմի օրակարգ է


Նիկոլական քարոզչության հնարքներից մեկը հետևյալն է. երբ ինչ-որ թեմա դաշտ են նետում, շատ ճիշտ ընտրված բառերով այսպես ասած «խարիսխներ» են ձևակերպում, որոնք հետագայում ստիպում են, որ նույնիսկ իրենց ընդդիմախոսները քննադատելիս ակամա այդ խարսխած միտքն ամրապնդեն։

Տեսե՛ք, ամենաթարմ օրինակը. Տաթևի ճանապարհն «այլընտրանքային» անվանելը։ Բոլորս իներցիայով ասում ենք դրան «այլընտրանքային»։

Ի՞նչ այլընտրանք, ինչի՞ն է այն այլընտրանք։ Գորիս-Կապան նորմալ ճանապարհը հայերի համար համարյա մի տարի է՝ ՓԱԿ է, այսինքն Տաթևի այդ ահավոր ճանապարհը ոչ թե «այլընտրանքային» է, այլ ՄԻԱԿՆ է։

Երբ Տաթևի ճանապարհն անվանում են այլընտրանքային, մարդկանց մեծ մասին թվում է, թե դա երկրորդական ճանապարհ է, որ կա մի հատ էլ հիմնական ճանապարհ։ Ու դու կարող ես 3 ժամ խոսել ու դժգոհել Տաթևի ճանապարհից, բայց քչերն են հասկանալու, որ դա Կապանի և Մեղրիի հետ մեր ՄԻԱԿ կապն է։

Մեկ այլ օրինակ՝ «խաղաղության օրակարգ» ցինիկագույն ձևակերպումը։ Իրականում ակնհայտորեն պատերազմի օրակարգ է այն, ինչ Նիկոլն անում է. նա մեզ տանում է կործանարար, աղետալի, նախօրոք պարտված պատերազմի։

Բայց այդ «խաղաղության օրակարգի» սուտ ձևակերպմամբ ստացվում է, որ Նիկոլի դեմ պայքարելով մենք պայքարում ենք խաղաղության դեմ, պայքարում ենք հանուն պատերազմի։

Այսպիսի թակարդներից խուսափելը բարդ է, պահանջում է ազգային թևի համակարգված ու մտածված աշխատանք։

Ամեն բառը պետք է զգուշորեն ու խնամքով ընտրվի, իսկ այսպիսի թակարդ-եզրերը պետք է շատ արագ հերձվեն ու դուրս մղվեն մեր խոսքից, հանրային բառապաշարից։

Կարեն Վրթանեսյանի ՖԲ գրառումը

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում Հայաստան խմբագրի ընտրանի քարոզչություն

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին