f

Անկախ

«Փաստ». Ինչպես «գնել» մարդկանց լոյալությունը կամ կուսակցականացումը


«Փաստ» օրաթերթը գրում է . «2018 թվականից ի վեր պետական համակարգի հետևողական քպականացում է տեղի ունենում։ Դա առավել ցայտուն է դրսևորվում հատկապես պատերազմից հետո: Մամուլում կարելի է հանդիպել բազմաթիվ հրապարակումների այն մասին, որ պետական ինստիտուտները համատարած կերպով «զտվում» են, որի հիմնական նպատակը ՔՊ-ի, իսկ ավելի ստույգ՝ Նիկոլի նկատմամբ լոյալության ձևավորումն է, իսկ մաքսիմում ծրագիրը՝ հնարավորինս շատ քաղծառայողների ՔՊ անդամ կամ գոնե համակիր դարձնելը։

Այս համատեքստում պետական համակարգի այն աշխատակիցները, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն կամ քննադատաբար են վերաբերվում իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, համատարած կերպով ազատվում են աշխատանքից։ Բնականաբար, երբեք հաշվի չի առնվում պրոֆեսիոնալության, փորձի, օգտակարության (պետությանը) գործոնը։ Այս իշխանություններին պրոֆեսիոնալիզմն ընդհանրապես չի հետաքրքրում, իրենց անհրաժեշտ է թեկուզ պետական համակարգի կազմաքանդման հաշվին ՔՊ-ի կամ Փաշինյանի նկատմամբ հավատարմություն և դրական վերաբերմունքի ձևավորում։

Ըստ էության, իշխող կուսակցությունը նույնացվում է պետության հետ։ Մյուս կողմից՝ պետական համակարգի «մնացող» աշխատակիցներին, որոնք առնվազն չեզոք են, առավել ևս քպական են, փորձում են սիրաշահել պարգևավճարներով, աշխատանքը պահպանելու հավաստիացումներով: Դեռ չենք խոսում իրավապահների մասին, որոնց պարգևավճարներ են բաժանում կոնկրետ այն ժամանակ, երբ նրանք ընդդիմության նկատմամբ բիրտ ուժ են կիրառում։ Ավելին, իրավապահների այն ներկայացուցիչներն ու պաշտոնյաները, որոնք իրենց լիազորությունները չարաշահում են՝ ընդդիմության նկատմամբ առավել կոշտ բռնություններ կիրառելով, ավելի շատ են խրախուսվում, կոչումի կամ պաշտոնի բարձրացում են ստանում։ Այսինքն, փաստացի, պետական ինստիտուտների ու պետական բյուջեի հաշվին իշխանությունները փորձում են իրենց նկատմամբ վերաբերմունք «գնել»։

Այս գործելակերպը առավել ցցուն էր արտահայտվում «ժողովրդավարության» բաստիոնում անցկացված վերջին մի քանի ընտրությունների, առավել ևս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Պատահական չէ, որ հենց ՏԻՄ ընտրություններից առաջ են իշխանությունները սկսում այս կամ այն բնակավայրին բյուջեի հաշվին գումարներ տրամադրել, ինչ-որ ծրագրեր իրականացնել, որպեսզի մարդկանց կարողանան իրենց կողմը գրավել։ Օրինակ՝ բնակիչների վրա ազդելու ամենաընդունված, Նիկոլ Փաշինյանի սիրած ձևը դարձել է ասֆալտապատումը։ Որոշ բնակավայրերում իշխանությունները ընտրություններից առաջ են հիշում այդ մասին, շատ արագ մի քանի փողոց ասֆալտապատում են ու դա ներկայացնում որպես անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ երևույթ։

Ու որևէ մեկին չի էլ հետաքրքրում այդ ասֆալտի որակը, քանի որ այն հաջորդ տարի արդեն կարող է քանդվել, ինչի օրինակները բազմաթիվ են։ Իշխանություններին պետք է մարդկանց աչքին թոզ փչելու համար ինչ-որ երևացող աշխատանք ցույց տալ, որպեսզի նրանց իրենց կողմը գրավեն։ Դրան զուգահեռ, իշխող ուժին շատ քիչ է հուզում, որ մինչ այդ բազմաթիվ կարևոր և կենսական նշանակություն ունեցող խնդիրներ մնում են չլուծված։ Եվ ինչ ծրագիր էլ, որ պետության հաշվին իրականացնում են, ապա այն անպայման որպես մեծ լավություն են ներկայացնում, իսկ երբ այդ ծրագրերը կյանքի կոչելու հարցում խոչընդոտներ են ի հայտ գալիս, ապա մեղքը ընդդիմության վրա են գցում։

Օրինակ՝ այդպիսին է դարձել Վանաձորում 2,5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրի իրականացման հարցը, որով նախատեսվում է փողոցների, մանկապարտեզների, մշակույթի տների նորոգում: Վանաձորում ավագանու իշխանական թիմի ներկայացուցիչները ավագանու թատերականացված նիստեր են կազմակերպում, որպեսզի ընդդիմությանը մեղադրեն, որ նրանք նիստերին չմասնակցելով և բոյկոտելով՝ տապալում են խոշորամասշտաբ սուբվենցիոն ծրագրի իրականացումը։ Բայց ի սկզբանե իշխանություններն են տապալել ավագանու նիստերը՝ ընտրություններից ամիջապես հետո դատական գործընթաց սկսելով, որպեսզի ընդդիմության ներկայացուցիչը հանկարծ քաղաքապետ չդառնա։

Եվ քանի որ հիմա իշխանություններին հաջողվել է նշանակել քաղաքապետի իրենց պաշտոնակատարին, ապա հիմա ծրագրերի իրականացման անվան տակ փորձում են նրա նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորել և հնարավոր նոր ընտրություններից առաջ շահել մարդկանց համակրանքը։ Բացի այդ, իշխանությունները հատկապես շռայլ են սեփական թիմակիցների նկատմամբ. պետբյուջեից վճարվող պարգևավճարների, գործուղումների ու արտոնություններ տրամադրելու միջոցով փորձում են համալրել իրենց շարքերը կամ յուրայինների համար առանձնահատուկ բարենպաստ պայմաններ ստեղծել։ Եվ պատահական չէ, որ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե տարբեր ՊՈԱԿ-ներ կապված են իշխանական պատգամավորների հետ։

Պարադոքսալ վիճակ է ստացվում, քանի որ իշխանությունները մի կողմից շարունակում են խոսել ու քննադատել նախկինում եղած ընտրակաշառքները կամ կոռուպցիոն դրսևորումները, բայց մյուս կողմից էլ իրենք արդեն պետբյուջեի հաշվին, պետական համակարգի հաշվին փաստացի գնում են մարդկանց լոյալությունը և վերաբերմունքը՝ գիտակցելով, որ իրենք համապատասխան վստահություն չունեն և իրենց հիմնական հույսը այդ գործիքակազմի կիրառումն է։ Այդպիսով, իշխանությունները պետությունը դարձրել են իրենց «դուքյանը» և ծառայեցնում են նեղ քաղաքական շահերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

կուսակցություն իշխանություններ Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին