f

Անկախ

«Քեզ թվում է՝ Նիկոլը 4 տարի մնալո՞ւ է». Երբ և որ դեպքում ընդդիմությունը մանդատները կդնի․ Սաղաթելյանի մեկնաբանությունը


Մեր մանդատները ծառայելու են բացառապես հայ ժողովրդին. ամենահեշտը ճանապարհը այսօր մանդատներից հրաժարվելն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Մեր այն բոլոր գործընկերները, որ մանդատները դրել են, անկեղծ հաջողություն եմ մաղթում եւ հույս ունեմ, որ այն նպատակները, որ դրել են, որ առանց մանդատի ավելի անկաշկանդ ու արդյունավետ կպայքարեն, անկեղծ ցանկանում եմ, որ հաջողեն ու ապացուցեն, որ այդ ճանապարհը ճիշտ էր: Ով դուրս է գալիս, իրեն ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք։, բարի բախտ ու հաջողություն:

Մանդատները վայր կդրվեն այն ժամանակ, երբ մանդատը վայր դնելով կնպաստենք շարժման ընդլայմանը: Ամենահեշտը ճանապարհը այսօր մանդատներից հրաժարվելն է եւ ինչ-որ պատճառաբանությամբ պայքարից դուրս գալը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա հավելեց, որ ՀՅԴ-ի տեսակեն այն է, որ ամեն ինչ անելու են, որ ընդդիմադիր դաշտը միասնական լինի. «Այդ մանդատները մեզ անձնապես ոչինչ չեն տալիս: Իսկ թե ինչո՞ւ խորհրդարան չենք գնում, ապա ասեմ՝ խորհրդարան գնալու ենք այն ժամանակ, երբ պետք է լինելու: Մանդատները ծառայելու են բացառապես հայ ժողովրդին: Այսօր այդ հարցը չենք քննարկում, քանի որ որևէ արդյունավետություն շարժմանը չենք հաղորդելու: Մեր սկզբունքը հետևյալն է.անել ամեն ինչ, որպեսզի ընդդիմադիր դաշտը միասնական լինի: Չենք ընդունում ընդդիմադիր դաշտում իրար խփելը, հարվածելը կամ քաղաքական դիրքավորումը: Ճոխություն է  սեփական վարկանիշի հետեւից գնալը: Բոլոր ամբիցիաները պետք է դրվեն մի կողմ, որպեսզի ուժերը համախմբելով կարողանան սրանց դեմ պայքարել»,-ասաց նա:

Հարցին, թե կա՞ն դեպքեր, երբ ընդդիմության շարքերից հեռանում են կամ հարվածում են ընդդիմությանը, նա արձագանքեց. «Հիմա որ ասեմ, վերնագիր եք դնելու: բոլոր տեղերում կան նման մարդիկ, բայց դա մեզ վրա չի ազդելու:

Հարցին, թե երբ է ի վերջո ընդդիմությունը գնալու ԱԺ, արդյոք առաջիկա 4 տարիներին կհասցնեն գնալ խորհրդարան, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Քեզ թվում է՝ Նիկոլը 4 տարի մնալո՞ւ է: Մենք դուրս ենք եկել կարճ ժամանակում հեռացնելու իշխանությանը: Սխալներ ունեցել ենք, բայց ժողովրդին չենք դավաճանել: Չի ստացվել այս փուլում, բայց վստահաբար ստացվելու է»:

Հայաստան Իշխան Սաղաթելյան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին