f

Անկախ

Աղաչում եմ, խնդրում եմ, պահանջում եմ, դադարացրե՛ք արձանի կառուցման աշխատանքները։ Հայաստանին Հիսուս Քրիստոսի արձան պետք չէ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան


Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի կոչը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանին

Հարգելի պարոն Ծառուկյան, Այսօր մամուլից տեղեկացանք, որ, առանց անսալու բազմաթիվ անձերի ու հաստատությունների կոչերին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հորդորներին, անայլայլ կերպով շարունակում եք իրագործել Հիսուս Քրիստոսի հսկա արձանը կառուցելու Ձեր ծրագիրը, կատարել եք նույնիսկ հիմնարկեքը։

Որպես հայ մարդ, հոգեւորական ու եպիսկոպոս, աղաչում, խնդրում, պահանջում եմ, ի սեր Աստծո, դադարացրե՛ք այս ծրագրի իրագործումը։ Այն պարզապես հարիր չէ բազմադարյա հայ մշակույթին, խորթ է մեր մտածելակերպին, դեմ է Հայ Եկեղեցու հաստատած ավանդույթներին։

Աշխարհի շատ երկրներում շատ ու շատ մշակութային, պատմական ու կրոնական կոթողներ կան, որ չկան Հայաստանում, եւ դա բնական է։ Հայաստանն աշխարհին ներկայանում է բազում մշակութային, պատմական ու կրոնական արժեքներով, որ չկան աշխարհի եւ ոչ մի ուրիշ երկրում։ Եւ սա էլ բնական է։ 

Մեզ ծիծաղի առարկա մի՛ դարձրեք, կաթոլիկյան աշխարհին հատուկ մի երեւույթ մի՛ պատճենահանեք մեր աշխարհում։ Հիսուս Քրիստոսի արձանը ո՛չ կավելացնի մեր հավատքը, ո՛չ կամրապնդի մեր քրիստոնեական արժեհամակարգը, ո՛չ էլ աշխարհի աչքին կբարձրացնի Հայաստանի վարկն ու հեղինակությունը։

Դուք բազում-բազում բարի գործեր եք կատարել, որոնք ընդունվել ու գնահատվել են հայության կողմից` Հայաստանում թե արտերկրում։ Ձեր բարերարությամբ վեր են խոյացել բազմաթիվ եկեղեցիներ, դպրոցական, կրթական ու մարզական հաստատություններ։ Հազար շնորհակալություն Ձեզ։ Հայ ժողովուրդը երախտապարտ է Ձեզ` այս իրագործումների համար։ Դրանցից յուրաքանչյուրը եղել են անհրաժեշտ ու օգտաշատ իրագործումներ։ Հիսուս Քրիստոսի արձանը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտաշատ, ո՛չ էլ օրհնաբեր։

Դրամը Ձերն է, Դուք կարող եք բնականաբար այն ծախսել Ձեր նախընտրած ձեւով։ Ազատ եք` իրագործելու Ձեր ծրագրերն ու նախաձեռնությունները այնքան ժամանակ, քանի դրանք չեն հակասում մեր դարավոր ավանդույթներին ու ավանդություններին։

Աղաչում եմ, խնդրում եմ, պահանջում եմ, դադարացրե՛ք արձանի կառուցման աշխատանքները։ Հայաստանին Հիսուս Քրիստոսի արձան պետք չէ։

Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

Հայաստան Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան Գագիկ Ծառուկյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին