f

Անկախ

Հայաստանում Instagram-ի ու Facebook-ի աննկարգրելի քանակի հաշիվներ են կոտրվում, անընդհատ, դադար չկա․ Սամվել Մարտիրոսյան


Ցավոք, ես չէի պատկերացնում Հայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների կոտրվելու մասշտաբները: Այս մասին Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ցավոք, ես չէի պատկերացնում Հայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների կոտրվելու մասշտաբները։ Աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում։ Ու անընդհատ, դադար չկա։

 

 

Մարդիկ ահավոր անլուրջ են մոտենում իրենց հաշիվների անվտանգությանը։ Մարդ կարող է մեծ գումարներ ներդնել, խանութ ստեղծել Ինստագրամում, ու մեկ րոպեում այն կորցնել, քանի որ չի մտածում անվտանգության մասին։ Ոնց որ իրական կյանքում խանութ բացես, բայց ոչ միայն դուռը փական չունենա, տո դուռ էլ չդնես։

Դպրոցական էրեխեքի հաշիվները տոննաներով կոտրում են, նամակագրությունները դնում բաց, խայտառակ ֆոտոշոփեր անում և այլն, և այլն, և այլն․․․

Կոտրված հաշիվը հետ բերել շատ բարդ է, հիմնականում անհնարին։ Բախտի հարց է։ Դրա համար ավելի լավ է գործը դրան չհասցնեք։

Մի մուտքագրեք ձեր գաղտնաբառը ամեն անհայտ հղումով։ Մի մասնակցեք անհասկանալի մրցույթների։ Մի հավատացեք, որ բան եք շահել։ Մի հավատացեք ամեն մի վախենալու նամակի իբր Ֆեյսբուքից կամ Ինստագրամից։ Եթե գաղտնաբառն եք մուտքագրում, տասն անգամ համոզվեք, որ հասցեն հենց սոցցանցինն է, այլ ոչ թե նման մի բան։ Դժվար ա՞, լուրջ չեմ հասկանում։

Եթե կոտրել են, փորձեք այս հղումներով։ ՈՒ հույս չունենաք, որ փողով ինչ-որ բարի հաքերներ ձեզ հետո կօգնեն, եթե չստացվի վերականգնել։

Ֆեյսբուքը վերականգնելու համար․ https://www.facebook.com/hacked

Ինստագրամը վերականգնելու համար․ https://help.instagram.com/149494825257596… »։

Սամվել Մարտիրոսյան ՖԲ Գրառում Ֆեյսբուք Instagram Հայաստան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին