f

Անկախ

Անդրանիկքոչարյանները, լինելով պարտության պատասխանատուն, մեղադրում են իրենց իսկ նշանակած Գասպարյանին. Հասրաթյան


Գեներալը, լինելով բարձրագույն սպայական կոչում, ենթադրում է ոչ միայն երկարամյա զինվորական ծառայություն կամ ակադեմիական կրթություն, այլև առաջին հերթին անցած մարտական փառավոր ուղի և, որ շատ կարևոր է, ճակատագրական մարտերում իր բնատուր հրամանատարական տաղանդով բեկումնային նշանակության հաղթանակներ կերտող... Պատահական չէ, որ գեներալին հաճախ տրվում է Զորավար պատվանունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Ժամանակ առաջ Հայոց բանակի շարքերում կային այդպիսի գեներալներ, որոնք, ցավոք, 2018-ի հայտնի դեպքերից հետո, պաշտոնազրկվելով, իրենց տեղը զիջեցին բանակի բարձրագույն հրամկազմի այն ներկայացուցիչներին, որոնց ծանրակշռ մասն՝ ունենալով գեներալական ուսադիրներ կրելու իրավունք, ավաղ, ինչպես ցույց տվին 44-օրյա պատերազմի արդյունքներն ու դրան հաջորդած և առայսօր տեղ գտնող ոչ հայանպաստ զարգացումները, չուներ Զորավարին հատուկ մարտական գործողություններ պլանավորելու և ղեկավարելու գեներալական կարողություններ...

 

 

Այս ամենից հետո, թերես, «արդար» է, երբ անդրանիկքոչարյանները՝ լինելով երկրի ռազմաքաղաքական պարտության գլխավոր պատասխանատուններն ու մեղավորները, «պատերազմի ժամանակ «Իսկանդերի» օգտագործման խայտառակ պլան հաստատելու» համար մեղադրում են իրենց իսկ կողմից ԶՈւ ԳՇ պետ նշանակված Օնիկ Գասպարյանին, վաղն էլ կմեղադրեն գեներալական ուսադիրներով որևէ կորպուսի հրամանատարի, որին շնորհել են հերոսի կոչում, մյուս օրը՝ մեկ այլ հրամանատարի, որն արժանացել է գեներական աստղերի և այդպես շարունակ... Իսկ անտեղյակ ու դյուրահավատ ժողովուրդը կլսի անդրանիկներին և նորից ու կրկին կանիծի «նախկիններին...»

Սա է մեր դաժան ու անարդար իրականությունը... Իսկ ինչ վերաբերում է Գեներալ երևույթին, ապա դա նախևառաջ խելքով ու գործով վաստակած ՊԱՏԻՎ է, նոր միայն կոչում...»,-գրել է նա:

Սենոր Հասրաթյան ՖԲ Գրառում ՀՀ ՊՆ իսկանդեր Հայաստան 44-օրյա պատերազմ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին